Friday, 19 04 2024
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ

Ինչ է փնտրում ԱՄՆ դեսպանը Հայաստանում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հանդիպել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչների հետ՝ քննարկելով քաղաքական իրողություններին առնչվող հարցեր, նաև՝ հետագա գործակցության հեռանկարներ: Դեսպանի և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կուսակցության երիտասարդները փաստացի հայտարարեցին կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույցը դադարեցնելու մասին: Կա՞պ ուներ այդ որոշումը հանդիպման հետ, թե՞ ոչ՝ բավականին դժվար է ասել, սակայն թերևս ակնառու է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը սկսել է քաղաքական գործընկերների փնտրտուք:

Բանն այն է, որ հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարը կախված չէ լոկ իշխանության մակարդակում հայ-ամերիկյան գործակցությունից, և շատ կարևոր է, որպեսզի գործընկերային կապեր ձևավորվեն նաև քաղաքական դաշտի այլ տիրույթներում:

Ավելին, դա գուցե ոչ միայն պակաս կարևոր չէ, այլև ավելի կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ հաճախ խնդիրներ ու հարցեր կան, որոնք պահանջում են ոչ թե միանվագ լուծումներ, այլ ենթադրում են քաղաքական գործընթաց: Իսկ դա հնարավոր չէր իրականացնել առանց լայն քաղաքական սպեկտորի, միայն իշխանության մակարդակում: Մեծ հաշվով, նախորդ տարիներին ԱՄՆ-ը Հայաստանում բախվել է հենց այդ խնդրին՝ քաղաքական դաշտում կարողունակ գործընկերների բացակայությանը, ինչը բերել էր քաղաքական բալանսի լրջագույն խախտման և Հայաստանի ինքնիշխանության ու ռեգիոնալ կայունության, ռեգիոնալ ռազմաքաղաքական բալանսի լուրջ խախտման, երբ Հայաստանում ընդդիմությունը եվրասիական քաղաքականության հարցում իշխանությունից ավելի «կաթոլիկ» էր:

Հայաստանում ԱՄՆ դեսպանն ըստ երևույթին փորձում է շոշափել հետհեղափոխական իրավիճակում իշխանության տիրույթում քաղաքական փոփոխությանը զուգահեռ արտաիշխանական քաղաքական տիրույթում քաղաքական իրողությունների փոփոխության հանգամանքը՝ թերևս իր համար ունենալով իր նախորդների փորձը և գնահատականը: Թե ինչ պատկեր է արձանագրում Լին Թրեյսին, որը հանդիպել է մի քանի քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բարդ է ասել, սակայն պետք է նկատել, որ քաղաքական գունապնակի առումով Հայաստանում տեղի է ունեցել առավելապես դիրքային վերադասավորում, իսկ որակական, արժեհամակարգային և գաղափարական առումով պատկերը խոշոր հաշվով շարունակում է լինել նույնը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ Փարիզում հայտարարեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունում մոտ են կարևոր ճեղքման: Առ այսօր փակ է, թե հատկապես ինչի մասին էր խոսքը: Չի բացառվում, որ ԱՄՆ դեսպանն էլ իր հերթին է փորձում գտնել ճեղքման ուղիներ քաղաքական դաշտում կամ դիտարկել հնարավոր ճեղքման պոտենցիալ ռիսկերն այդ դաշտից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում