ԵՄ Նախարարների խորհուրդը ընդունել է Եվրամիության բյուջեն հաջորդ տարվա համար, որում ծախսերի 21% -ը տրամադրվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարին՝ տեղեկացնում է korrespondent.net–ը՝ հղում անելով Եվրախորհրդի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ բյուջեի 21% -ը կուղղվի կլիմայի փոփոխության խնդրի լուծմանն ուղղված գործողություններին: Դրան հնարավոր կլինի հասնել մի շարք ոլորտներում կլիմայի համար բարենպաստ գործողությունների, ներառյալ հետազոտության և զարգացման, տրանսպորտի և էներգետիկ ենթակառուցվածքների, ինչպես նաև ԵՄ արտաքին գործունեության միջոցով:
Նշվում է, որ 2020-ին ԵՄ բյուջեն ուղղված կլինի աջակցելու տնտեսական աճին և եվրոպական տնտեսության մրցունակությանը, ինչպես նաև ԵՄ այլ գերակայությունների ձեռքբերմանը, մասնավորապես, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունն ու միգրացիայի կառավարումը:
2020 թվականի բյուջեի եկամտային մասը սահմանվում է 168,7 միլիարդ եվրո, ինչը 1,5 տոկոսով ավելին է 2019 թվականի ավելացված բյուջեի համեմատ: Միևնույն ժամանակ, ծախսերի ընդհանուր գումարը որոշվել է 153,6 միլիարդ եվրո գումարի չափով, ինչը 3,4% -ով ավելին է, քան այս տարի:
Վերջնականապես, 2020 թվականի բյուջեն կհամարվի ընդունված այն բանից հետո, երբ նոյեմբերի 27-ին համապատասխան որոշումը ընդունվի Եվրախորհրդարանի կողմից: