Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերությունները բնութագրել Է որպես շատ բարդ:
«Ռուսաստանի հետ մենք շատ բարդ իրավիճակում ենք»,-ասել Է նա՝ լրագրողների հարցին պատասխանելով Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ Տալլինում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ:
«Մենք երկխոսություն ենք սկսել (Ռուսաստանի հետ),-ասել Է նա:- Անկեղծ ասած՝ այն սկսվելու Է չորս ղեկավարների (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա. Ֆինլանդիա) «նորմանդական հանդիպմանը»: Զելենսկին անդրադարձել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրյակին կայացած հեռախոսազրույցին: «Մենք նշեցինք, որ տարին ավարտվում Է եւ մեզ հարկավոր Է պայմանավորվել գազի նոր երկարաժամկետ համաձայնագրի ստորագրման շուրջ: Մեզ համար դա գերակայություն Է: Դա անհրաժեշտ Է նաեւ ամբողջ Եվրոպայի Էներգաանվտանգության համար»,-ասել Է նախագահը:
«Նորմանդական քառյակի» գագաթնաժողովը տեղի Է ունենալու Փարիզում դեկտեմբերի 9-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: