Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց քաղաքապետարանի հասցեին հնչող քննադատություններին, թե տրանսպորտի, վերելակների և այլ հարցեր սահուն կերպով դուրս են բերվում իրենց օրակարգից:
«Ոչ մի հարց դուրս չի մղվել, ես ամենօրյա ռեժիմով աշխատում եմ տրանսպորտի հարցի շուրջ, վերելակների, սրանց գլոբալ լուծման մասին է խոսքը: Այս պահին արդեն 20 վերելակ փոխում ենք, փոխարինման պրոցեսը ֆիզիկապես սկսված է: Այս պահին քննարկվում է, որ մյուս տարի ինչ-որ չափաքանակի ավտոբուսներ պետք է լինեն Երևանում, որ սկսենք փոխարինման հարցը, բայց թե´ վերելակների, թե´ տրանսպորտային համակարգի գլոբալ հարցը մեկ տարվա հարց չէ»,- ասաց նա: