Վենետիկում զբոսաշրջիկը սելֆիի փորձի ժամանակ հազիվ է փրկվել խեղդվելուց: Միջադեպը հայտնվել է տեսանյութում, որը հրապարակվել է Twitter-ում:
Կադրերում երևում է, թե ինչպես է Ձմեռ պապի գլխարկով տղամարդը սելֆիի ձողի վրա տեղադրված հեռախոսով թափառում ջրում Վենետիկի փողոցի երկայնքով, վերջին ուժեղ հեղեղման ժամանակ: Տղամարդը վստահորեն քայլում է առաջ՝ չնայելով ներքև:
Մի պահ նրա ոտքերի տակ մայթն անհետանում է և զբոսաշրջիկը հայտնվում է ջրի տակ:
Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերը նաև հեգնական դիտողություններ են արել: «Անտեսելով խեղդվելու վտանգը նա փորձում է փրկել իր գաջեթը», գրել է օգտատերերից մեկը: Մեկ ուրիշը գրել է, որ տղամարդն, ըստ երևույթին, մտածում էր, որ «կամուրջը այնտեղ դեկորացիայի համար է»: Ոմանք հույս են հայտնել, որ տղամարդը նկարահանել է այն, ինչ ցանկանում էր:
https://twitter.com/_SJPeace_/status/1198816994574946306?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1198816994574946306&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Flifestyle%2Ftravel%2F4164678-potop-v-venetsyy-turyst-chut-ne-utonul-yz-za-selfy