Ֆրանսիացիների կեսից ավելին այն կարծիքին Է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի հասկանում բնակչության սոցիալական խնդիրները:
Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման տվյալները, որը Viavoice ծառայության կողմից անցկացվել Է Libռration թերթի պատվերով: Ուսումնասիրության արդյունքների համաձայն, այս կարծիքը պաշտպանում Է Ֆրանսիայի բնակչության 64 տոկոսը: Դժվարությունների թվում, որոնք նշվել են հարցման մասնակիցների կողմից, հայտնվել են նվազագույն ապրուստամիջոցը, որից անհանգստացած Է բնակչության 69 տոկոսը, սոցիալական անհավասարությունը եւ անձնակազմի անբավարարությունը պետական հաստատություններում (51 տոկոսը): Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում արհմիությունների բողոքի խոշոր ակցիա Է նշանակված կենսաթոշակային բարեփոխման նախագծի դեմ: Սպասվում Է, որ ցույցերին կմասնակցեն երկաթուղայինները, ավիաընկերությունների աշխատակիցները, ուսանողները, դասախոսները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: