Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իրականում ով հեռացրեց Ռուբեն Հայրապետյանին և Արթուր Վանեցյանին. ՀՖՖ նոր նախագահի տեսլականը…

Հայկական ֆուտբոլում այսօր իրավիճակն այնպիսին է, որ ՀՖՖ նախագահի հավանական թեկնածուները կարծես թե ներկայանում են որպես փրկիչներ: Ավելի ստույգ՝ ով իրեն տեսնում է ՀՖՖ նախագահի պաշտոնում, իր առաքելությունն է համարում ֆուտբոլը անդունդից հանելը, կործանումից փրկելը: Փորձենք հասկանալ, սակայն, իրականում անդունդի որ հատվածում ենք գտնվում, և ինչը պետք է լինի ՀՖՖ նոր նախագահի աշխատանքի առանցքում:

ՀՖՖ վերջին երկու նախագահները ընտրություններից առաջ հայտարարել էին, որ գլխավոր նպատակը մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելն է և մարզաձևն էլ ավելի մասսայական դարձնելը: Ու փաստորեն 2002 թվականին ՀՖՖ-ն զարգացնում է մանկապատանեկան ֆուտբոլը: 17տարվա ընթացքում այս ուղղությամբ կատարված միակ նշանակալի քայլը թերևս իսպանացի մասնագետների ներգրավումն էր: Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հանրահայտ մասնագետ Խինես Մելենդեսը նշանակվեց ՀՖՖ տեխնիկական տնօրեն: Այսօր նրա մշակած ծրագրով փորձ է արվում առաջ շարժվել: Զարգացման հստակ մոդելի ներդրումը կարելի է բացառիկ համարել հայկական ֆուտբոլի պատմության մեջ:

Կարող ենք ասել, որ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղին ընտրված է, և միանշանակ է, որ այդ ուղուց շեղվելը ամենևին էլ ճիշտ չի լինի: Արձանագրենք, որ այսօր կա զարգացման ֆունդամենտը, և անհրաժեշտ է միայն հնարավորինս զարկ տալ ընթացքին: Ուստի ՀՖՖ նոր նախագահի ծրագրի առանցքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման թեզի առկայությունը ուղղակի անլուրջ կլինի:

Ժամանակը ցույց տվեց, որ գոյություն ունի շատ ավելի կարևոր սուբյեկտ, որն ըստ էության վճռորոշ է լինում ՀՖՖ նախագահների ճակատագրի հարցում: Խոսքը Հայաստանի ազգային հավաքականի մասին է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին երկու նախագահները շարունակ հայտարարում էին, որ ազգային թիմի ելույթներով չի կարելի գնահատել ֆուտբոլային գերատեսչության և վերջինիս նախագահի աշխատանքը: Այս կերպ թե՛ Վանեցյանը և թե՛ Հայրապետյանը փորձում էին ապահովագրել իրենց հետագա աշխատանքը երկրի գլխավոր թիմի ձախողման դեպքում, բայց… Հասարակությունը չի ներում ազգային թիմի ձախողումները: Գուցե դա ճիշտ չէ, բայց հասարակության ընկալման մեջ ազգային հավաքականն ասոցացվում է ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Վստահ ենք՝ եթե Հայաստանի ազգային հավաքականը նվաճեր 2020 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր, անկախ բոլոր բացթողումներից՝ Վանեցյանը կհերոսացվեր: Փառահեղ գնահատականի կարժանանար նաև ֆուտբոլի ֆեդերացիայի ընդհանուր աշխատանքը: Սա է իրականությունը:

«Եթե աշխարհի 2018 թվականի առաջնության առաջիկա ընտրական փուլին Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ: Ավելին ասեմ՝ եթե ՖԱՖ-ը մի փոքր դադար տար, ես հրաժարական կտայի: Ուղղակի ինձ թասիբի են գցել. պետք է աշխատեմ»,- նշել էր Հայրապետյանը: Վերջինս այս հայտարարությամբ ըստ էության արձանագրել էր, որ ֆուտբոլասերների շարքերում ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի գլխավոր ինդիկատորն ազգային թիմն է:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը ձախողվեց, և Հայրապետյանի հրաժարականի հարցը դարձավ օրակարգային: Կրկին հիշենք, որ յուրաքանչյուր ձախողումից հետո Հայրապետյանը հայտարարում էր, որ ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը չի կարելի գնահատել միայն ազգային թիմի մրցելույթներով: Խոստովանենք, որ ազգային հավաքականը ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի չափելու միակ միավորը չէ: Միևնույն ժամանակ, սակայն, ազգային հավաքականը այն գործոնն է, որը գտնվում է հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում: Կամա թե ակամա ազգային հավաքականի հաջողությունները կամ անհաջողությունները վերագրվում են ֆուտբոլի ֆեդերացիային և, մասնավորապես, այս կառույցի նախագահին:

Ովքե՞ր են պատասխանատու ազգային հավաքականի ձախողման համար. ֆուտբոլիստները, մարզիչները, ՀՖՖ-ն և վերջապես՝ ՀՖՖ նախագահը: Հենց վերջինս է նշանակում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, որը ընտրում է այն ֆուտբոլիստներին, որոնք պատրաստ են երկիր ներկայացնել: Պատասխանատվության այս շղթան կարելի է համարել աքսիոմա:

Ինչ պետք է այս ամենից եզրակացնել: ՀՖՖ նախագահի թեկնածուները արդեն այսօրվանից պետք է ներկայացնեն ուժեղ ազգային հավաքական ունենալու իրենց տեսլականը: Նույնիսկ կարելի է ներկայացնել այն գլխավոր մարզիչների անունները, որոնց թեկնածուները տեսնում են ազգային թիմի ղեկին: Առջևում Ազգային լիգայի հերթական խաղարկությունն է, որին հաջորդելու է արդեն 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը: Կարևոր է հասկանալ՝ ինչպես են թեկնածուները պատկերացնում այս մրցաշարերում Հայաստանի հավաքականի դերը, և ինչ խնդիրներն են իրագործելի:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործկոմի նոր կազմի ընտրությունները կայանալու են այս տարվա դեկտեմբերի 23-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում