«Ամեն ինչ ներդնելով: Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ»,-թվիթերյան իր էջում գրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հնարավոր է, որ մեր ֆուտտբոլիստը խաղադաշտ վերադառնա արդեն երկու օրից, Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի «Բաշաքշեհիրի» արտագնա մրցավեճում:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 6-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղում, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ին: