Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

Գևորգ Կոստանյանը Հայաստան չի վերադառնալու. Մոսկվան դառնում է Մարտի 1-ի գործով մեղադրյալների «հավաքակայան»

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Մի քանի կայքեր կապ են հաստատել այս պահին ՌԴ-ում գտնվող նախկին գլխավոր դատախազի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել ՀՔԾ որոշումը: «Ես և՛ իրենց հետ պայմանավորվածությամբ, և՛ բազմիցս էլ հրապարակային ասել եմ, որ անպայման վերադառնալու եմ ու նաև ասել եմ այս պահին չվերադառնալուս պատճառը: Ասել եմ, որ դասերի եմ, ու երբ սեսիան ավարտվի, գալու եմ»,- ասել է Գևորգ Կոստանյանը:

Վերջինս, սակայն, չգիտի, թե ինչո՞վ են պայմանավորված այս արհեստականությունն ու հրատապությունը, եթե ինքը նրանց ասել է, որ դասընթացն ավարտվելուն պես անպայման գալու է: «Իմ ամբողջ խնդիրն այն է, որ ես գիտեմ, որ եթե ես այս պահին գամ, ինձ առնվազն թույլ չեն տալու, որ ես հետ գամ, այդ պատճառով էլ կգամ այն ժամանակ, երբ կավարտեմ ընթացիկ դասընթացը: Այո, ես պատկերացնում եմ, որ առնվազն հիմա իմ գալու դեպքում իմ՝ երկրից դուրս գալու իրավունքը սահմանափակվելու է, հետևաբար դրա համար եմ ուզում կատարել պարտավորություններս ու հետո նոր վերադառնալ»,- եզրափակել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Հարցազրույցի բովանդակությունը կասկած չի թողնում, որ Գևորգ Կոստանյանը Հայաստան չի վերադառնալու, ու Ռուսաստանի դատախազության ակադեմիայում նրա դասախոսությունն ընդամենը պատրվակ է։ Առնվազն տարակուսելի է, որ պրոֆեսիոնալ իրավաբանը պատշաճում է խոսել Ռուսաստանի դատախազության ակադեմիայի հանդեպ իր պարտավորության մասին, սակայն մոռանում է, որ յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացի առաջին հերթին պարտականություններ ունի սեփական երկրի, նրա օրենքների հանդեպ։

Ակնհայտ է, որ Գևորգ Կոստանյանի դրվագը Մարտի 1-ի գործում առանցքային է, ու նրա հարցաքննությունը լույս է սփռելու այն հանգամանքների վրա, որոնք թույլ կտան հասկանալ, թե ինչ ծավալի կեղծիքներ են կատարվել այս գործում՝ գլխիվայր շուռ տալով փաստերը։ Առնվազն ակներև է, որ Կոստանյանը գործել է Սերժ Սարգսյանի հրահանգով, ու կանխատեսելի է, որ նախկին գլխավոր դատախազի ցուցմունքները կարող են ճանապարհ բացել նաև Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու համար։ Մյուս կողմից՝ Կոստանյանի ջանքերով վերացվել են ապացույցներ, որոնք փաստորեն Մարտի 1-ի գործում «մաքրել» են Ռոբերտ Քոչարյանի «հետքերը», ու եթե նա դա արել է Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ապա նախկին գլխավոր դատախազը դառնում է այն օղակներից մեկը, որը Մարտի 1-ի գործում ընդհանրական հանցագործ օրակարգ է ձևավորում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի համար։

Այս պարագայում, իհարկե, ակնհայտ է մեկ այլ հանգամանք։ Կոստանյանը Մոսկվայում չի թաքնվում, այլ բացահայտորեն ասում է, որ դասավանդում է Ռուսաստանի դատախազության ակադեմիայում, ըստ այդմ՝ եթե Մոսկվան ցանկություն ունենա, ապա Հայաստանի նախկին գլխավոր դատախազին կարող է արտահանձնել րոպեների ընթացքում։ Կոստանյանի ինքնավստահությունը, սակայն, մտավախություններ է ծնում, որ Ռուսաստանի իշխանություններն «ատամներով» պահելու են Մարտի 1-ի գործով հերթական մեղադրյալին՝ Մոսկվան դարձնելով այս հանցագործության մեղադրյալների «հավաքակայան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում