Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Քաոս՝ հայկական ֆուտբոլում. Ում ձեռքում է փրկության բանալին…

Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո հայկական ֆուտբոլում իրական քաոս է տիրում: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին: Այդ օրը ընտրվելու է նաև գործադիր կոմիտեի նոր կազմ: Երբ ՀՖՖ նախորդ նախագահի օրոք գրանցվեցին մի շարք ձախողումներ, ֆուտբոլասերը սկսեց խոսել այն մասին, որ ֆուտբոլային գերատեսչությունը պետք է ղեկավարի ֆուտբոլային մարդ: Ներկայում, ընտրություններին ընդառաջ, ՀՖՖ նախագահի ֆուտբոլային մարդ լինելը կարծես թե դարձել է նախապայման:

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու է լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը: Ավելի ֆուտբոլային մարդ, քան Խորեն Հովհաննիսյանն է, դժվար է գտնել: Նա ունի բավական հարուստ կենսագրություն: Լեգենդար ֆուտբոլիստ լինելուց բացի՝ նաև աչքի է ընկել մարզական գործունեությամբ, գլխավորել է մի շարք ակումբներ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականը: Եթե ընտրություններում հիմնական նախապայմանը ֆուտբոլային լինելն է, ապա կարող ենք ասել, որ Խորեն Հովհաննիսյանը բացահայտ ֆավորիտ է:

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում արձանագրել կարևոր մի փաստ: Անձնական հատկանիշներից, կենսագրությունից, անցած ուղուց և արդյունքներից բացի՝ առանցքային է նաև ծրագիրը, որ պետք է ներկայացնեն ՀՖՖ նախագահի թեկնածուները: Այս պահին, սակայն, ծրագրերի մասին խոսելը վաղ է, քանզի հայտնի չէ թեկնածուների վերջնական կազմը: Բացի Խորեն Հովհաննիսյանից՝ մյուս հավանական թեկնածուներից դեռ ոչ ոք պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին: Սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվում են մեկ տասնյակից ավելի թեկնածուների անուններ: Արդեն իսկ պարզ է, որ ՀՖՖ նախագահի ընտրություններն անցնելու են լարված մթնոլորտում:

Խնդիրն այն է, որ ֆուտբոլային գերատեսչության նախագահին և գործկոմի անդամներին ընտրելու են ՀՖՖ անդամ 35 կազմակերպություններն ու ՀԿ-ները: Վանեցյանի հրաժարականից հետո գործադիր կոմիտեի մի շարք անդամներ հայտարարեցին, որ ՀՖՖ-ն սկսելու է գործընթաց, որի նպատակն է լինելու ֆեյք ՀԿ-ներին և ակումբներին անդամությունից զրկելը: Հիշեցնենք, որ դե ֆակտո գոյություն չունեցող ակումբներն ու ՀԿ-ները ժամանակին ՀՖՖ կազմ են ընդգրկվել նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ջանքերով, որպեսզի ընտրությունների ժամանակ ապահովվի իր վերարտադրությունը զբաղեցրած պաշտոնում:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս գործընթացը լուրջ խոչընդոտների է հանդիպել, և չի բացառվում, որ դեկտեմբերի 23-ին կանգնած լինենք «կոտրած տաշտակի» առաջ: Ավելին, կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ այս պահին ընտրությունների ֆավորիտ է Ռուբեն Հայրապետյանի և Արթուր Վանեցյանի հետնորդը, գործադիր կոմիտեի անդամներից մեկը, որը վերջին շրջանում հայտնի է սկանդալների կիզակետում հայտնվելով: Մասնավորապես, ֆեյք ակումբները և գործող որոշ ակումբներ, գործարքի գնալով, մտադիր են ապահովել նախկին ռեժիմի ներկայացուցչի հաղթանակը: Բայց քանի դեռ այդ անձը պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, զերծ կմնանք մեկնաբանություններից:

Ակնհայտ է մի բան՝ եթե ՀՖՖ անդամների կազմը չզտվի, առաջիկա ընտրությունների թափանցիկության և լեգիտիմության մասին խոսելն ուղղակի ավելորդ կլինի: Նախկին համակարգի վերարտադրությունն ուղղակի կործանարար կլինի հայկական ֆուտբոլի համար: Ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ֆուտբոլային գերատեսչությունում կառավարման բարձր որակներով օժտված հեղինակություն վայելող առաջնորդի ներկայությունն ուղղակի այլընտրանք չունի: Կարծում ենք՝ ակնհայտ է նաև, որ հայկական ֆուտբոլի առաջնորդը պետք է վայելի հասարակության լայն զանգվածների վստահությունը:

Այո, խոսվում է ՀՖՖ նախագահի ֆուտբոլային լինելու մասին: Ֆուտբոլային ֆիգուրներից այսօր ո՞վ կարող է վերացնել ստեղծված բարդակը, կարգի հրավիրել որոշ ակումբների ներկայացուցիչներին, վերջ դնել պայմանավորված հանդիպումների արատավոր երևույթին: Հարցի պատասխանը թողնում ենք անպատասխան, քանզի հորիզոնում չի նկատվում ֆուտբոլային այն անձը, որը կարող է լուծել այս խնդիրները:

Ինչ վերաբերում է գործկոմին, ապա այն իսկապես պետք է կազմվի բացառապես ֆուտբոլային դեմքերից: Գործադիր կոմիտեն հայկական ֆուտբոլի զարկերակն է, որը պետք է ապահովի բնականոն աշխատանքը: Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ ՀՖՖ աշխատակազմում կան իրական պրոֆեսիոնալներ, որոնք ի զորու են արդյունք գրանցել: Առողջ և ֆուտբոլային գործադիր կոմիտե ունենալու պարագայում ֆեդերացիայի հետ սերտ աշխատանքը կարող է փոխել իրավիճակը: Բայց այն, որ ֆուտբոլային գերագույն հրամանատարը պետք է լինի հզոր և հմուտ գործիչ, կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն:

Հզոր ղեկավար և պրոֆեսիոնալ կազմ: Սա է հայկական ֆուտբոլի փրկության բանալին: Այս պահին վիճակն այն աստիճան անհուսալի է, որ ֆուտբոլասերների շարքերում շատերը ՀՖՖ նախագահի պաշտոնում տեսնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կասկածից վեր է, որ առաջադրման դեպքում Փաշինյանի կողքին կկանգնեն հասարակության լայն զանգվածներ, ինչը կարող է զսպել նախկին ռեժիմի հնարավոր վերարտադրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում