Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Բանակցում ենք «ոչ մի բանի» շուրջ, որպեսզի կանխենք պատերազմը

ՀՀԿ պատվիրակությունը օրերս Գերմանիայում մասնակցել է իշխող ՔՍԴ-ի համագումարին՝ այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա անդրադարձել է ներքաղաքական և արտաքին քաղաքական մի շարք ուշագրավ հարցերի, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

ՀՀԿ փոխնախագահը հերքել է թեմայի վերաբերյալ Միլանում Նիկոլ Փաշինյանի արած հետևյալ պնդումը. «Երբ որ ասում են՝ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն, իսկ ո՞րն էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը՝ Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե՞, այսպես ասած, ինչպես իրենք էին բանակցում՝ «Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնեին խաղաղության դիմաց»», ու մարտահրավեր նետել վարչապետին. «Թող ինքը հրապարակի այն փաստաթուղթը, որն ինքը ստացել է 2018 թվականի հունվարին, և իրենց հարակից լրատվամիջոցներից մեկն իբր արտահոսք հրապարակել էր: Թող հրապարակի, և տեսնենք, թե արդյոք «7 շրջան խաղաղության դիմա՞ց» էինք մենք բանակցում»,- հայտարարել է Աշոտյանը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է հավանական փաստաթղթի հրապարակումը: «Կախված է նրանից, թե ինչ է պարունակում փաստաթուղթը։ Եթե այնտեղ կան բաղադրիչներ, որոնք պետական գաղտնիք են պարունակում, կամ հրապարակումը Հայաստանի շահերին դեմ կլինի, որոշակի վնաս կբերի՝ բնականաբար պետք չէ հրապարակել։ Սակայն եթե փաստաթուղթը վերաբերում է ընդամենը հանրությանը տեղեկատվություն տրամադրելուն և չի պարունակում այդպիսի բաղադրիչներ՝ որևէ խնդիր չկա։ Բայց քանի որ մենք չգիտենք, թե ինչ կա այդ փաստաթղթի մեջ, խոսել դրա հրապարակել-չհրապարակելուց, կարծում եմ՝ անիմաստ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ այժմ չկա որևէ այլ տարբերակ, վարչապետի կողմնորոշումն այս հարցում հստակ է. «Նա կոնկրետ պայման է առաջարկել, Ադրբեջանը պետք է համաձայնի, որ երեք երկրների ժողովուրդները պետք է շահեն լուծումից, որևէ այլ տարբերակ չկա։ Թե 2018-ի հունվարին ինչ փաստաթուղթ է ստացել վարչապետը՝ ես դրանից տեղյակ չեմ։ Եթե Աշոտյանն ասում է՝ թող հրապարակի, փաստորեն հրապարակված էլ չէ այդպիսի փաստաթուղթ։ Իսկ իրենց կողմից 7 շրջան հանձնելու պատրաստակամությունը հենց այնպես չի նշվում։ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում կոնկրետ ասաց, որ իրենք պատրաստ են եղել տալ 7 շրջան, սակայն Ադրբեջանը որևէ կառուցողական դրսևորում չցուցաբերեց։ Այնպես որ՝ այստեղ որևէ թյուրիմացության հարց չկա»։

Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ ներկայումս այլ փաստաթղթի մասին խոսելը վաղ է. «Կողմնորոշումները հստակ ձևակերպված չեն՝ ո՛չ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի։ Մենք գիտենք միայն, որ Հայաստանը որևէ կերպ համաձայն չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը համաձայն չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմից դուրս։ Ուստի կարող ենք արձանագրել, որ կա մեկ հստակ կողմնորոշիչ, որը հակադարձ է, չկա տարբերակ, որի դեպքում երկու կողմերն էլ կլինեն բավարարված։ Ստացվում է՝ այսօր որևէ նոր փաստաթղթի մասին խոսելը վաղ է։ Ի՞նչ պետք է գրված լինի նոր փաստաթղթում։ Նույն Մադրիդյան սկզբունքները, որ սեղանին էին, թե՛ Հայաստանի ու թե՛ Ադրբեջանի պաշտոնյաների, նաև փորձագետների կողմից տարբեր մեկնաբանություններ էին ունենում, որոնք շատ հաճախ իրար հակասում էին։ Այսինքն՝ այսպես թե այնպես որևէ փաստաթուղթ, որը կարելի է դնել սեղանին, բանակցել ու հուսալ, որ դա կբերի որևէ լուծման, այս պահին հնարավոր չէ»։

Մեր այն հարցին՝ կարո՞ղ ենք ֆիքսել, որ նախկին բոլոր իշխանություններն էլ ըստ էության բանակցել են փոխզիջման, այսինքն՝ ինչ-որ բան հանձնելու շուրջ, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց. «Երբ նախկին իշխանություններին այս հարցը տալիս ես, ասում են՝ եկե՛ք խոսենք փաստերով, իսկ փաստն այն է, որ որևէ բան չեն զիջել։ Իհարկե, թե՛ Մադրիդյան սկզբունքները, թե՛ Քի Ուեսթյան բանակցությունները և թե՛ դրանից առաջ «Համատեղ պետություն» և այլն, բոլոր տարբերակների դեպքում էլ մենք որոշակի զիջումներ պետք է անեինք։ Ենթադրվում էր, որ մեր տարածքային զիջումների դիմաց Ադրբեջանը պետք է ընդուներ Արցախի անկախությունը։ Սակայն քանի որ իրականում Ադրբեջանը դրան պատրաստ չէր, մեր կողմը բանակցում էր՝ ձգձգելով հարցի լուծումը ու որոշակիորեն պահպանելով ստատուս քվոն։ Սա դրական կողմն է, իսկ բացասականն այն է, որ միջազգային հանրության աչքին ձևավորվել է մի պատկերացում, թե Հայաստանը պատրաստ է ինչ-որ բան զիջել, իսկ Ադրբեջանը պատրաստ չէ, դա նշանակում է, որ կարելի է աշխատել Հայաստանի վրա և զիջումները հասցնել մի կետի, որ Ադրբեջանն էլ քայլ անելու պատրաստ լինի»։

Ըստ մեր զրուցակցի՝ այսօր եկել է մի իշխանություն, որը ցույց է տալիս, որ այս կարմիր գծից այն կողմ մենք չենք գնա. «Դա սկզբում միջազգային հանրության կողմից այնքան էլ լավ չընդունվեց, իսկ հետագայում ստիպված եղան համակերպվել։ Թե Ադրբեջանն ինչպես կընդունի՝ դա արդեն իր խնդիրն է։ Այսինքն՝ մենք ունենք մի իրավիճակ, որ պետք է գնանք բանակցությունների, բայց բանակցենք, այսպես ասած, ոչ մի բանի շուրջ, քանի դեռ այդ «ոչ մի բանը» թույլ է տալիս պահպանել ստատուս քվոն ու կանխել պատերազմը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում