Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս այցը չի վկայում այն մասին, որ Ադրբեջանը հրաժարվում է հայատյաց քաղաքականությունից.«Ասել, որ նրանք մեկ-երկու օրում փոխվեցին կամ լրագրողների այցն այդ փոփոխության ազդակ է, կարծում եմ, բավականին սխալ է»: