ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեծ տարբերություն է տեսնում Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից առաջ և հետո ԱԺ հայ-ամերիկյան բարեկամական խմբերի՝ ԱՄՆ կատարած այցերի միջև: Այս մասին Մարուքյանն ասաց նոյեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Շատ հաջողված էր այցը, որովհետև ես մասնակցել եմ նաև 2018 թ. փետրվարի այցին՝ մինչև հեղափոխությունը, տարբերությունը շատ մեծ էր, որովհետև հայկական կողմը հստակ ասելիք ուներ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման առումով և Հայաստանում կատարված փոփոխությունների առումով»,- ասաց Մարուքյանը:
Հայաստանի օրենսդիրներն Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի շարք հանդիպումներ են ունեցել տարբեր ձևաչափերով: