Նոյեմբերի 26-ից 28-ը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ։
Անվտանգության խորհրդի գրասենյակից տեղեկացնում են, որ Արմեն Գրիգորյանը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին և ԱԽ քարտուղարների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին։