Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ հրաձգության եւ ռմբակոծությունների հետեւանքով զգալիորեն փոխվել է իրավիճակը արտարժույթի շուկաներում: Այս ճգնաժամը մեծացրել է ավելի վստահելի արտարժույթների նկատմամբ պահանջակը: Այսպես, մեկ եվրոն ժամը 13.00-ի դրությամբ արժեր 1,3557 դոլար, այնինչ նախորդ սեսիայի ժամանակ այդ ցուցանիշը կազմում էր 1,3624: Դոլարի փոխարժեքը վեց արտարժույթների զամբյուղի նկատմամբ աճել է 0,39%` մինչեւ 78,99 կետը: Իենը նույնպես արժեզրկվել է` կազմելով 83,63 իեն մեկ դոլարի դիմաց` նախկին 83,28-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան ռմբակոծության է ենթարկել հարավկորեական Ենփխենդո կղզին, որի արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ: