Պերուի հարավում՝ Ուբինաս հրաբուխի ժայթքման պատճառով մարդկանց տարհանում են: Ինչպես հաղորդում է BBC-ն, ծխի և թունավոր գազերի սյունն ունի 4 մետր բարձրություն:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ շրջակա տարածի բնակչության տարհանման աշխատանքները կտևեն 3 օր:
2006թ. նույնպես Ուբինասի ժայթքման պատճառով զանգվածային տարհանում իրականացվեց: Այդ ժամանակ մարդկային զոհերից հաջողվեց խուսափել, սակայն սատկեցին մեծ թվով տնային կենդանիներ:











































