Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է պահպանեն միջուկային զենքի չտարածման պայմանավորվածությունը: Այս մասին հաղորդում է TASS-ը: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել ճապոնական Նագասակիում, որտեղ 1945 թվականին միջուկային ռումբ են նետել:
Հովվապետի խոսքով՝ քաղաքական առաջնորդները պետք է պահպանեն այդ սկզբունքները, որոնք երաշխավորում են զինաթափում և չտարածում, այդ թվում՝ Միջուկային սպառազինության արգելման համաձայնագիրը:
«Քաղաքական առաջնորդներին խնդրում եմ չմոռանալ, որ այդ զենքը չի կարող պաշտպանել ո՛չ ազգային անվտանգության, ո՛չ միջազգային կայունության սպառնալիքներից»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Նա նաև նրանց կոչ է արել հրաժարվել անվստահությունից և նախազգուշացրել սպառազինության նկատմամբ վերահսկողության միջազգային համակարգի հնարավոր կործանման մասին: