Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Կարևոր քայլ․ ի՞նչ է լինելու հետո

Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել հայ և ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Ադրբեջան էին այցելել «Մեդիամաքս» լրատվական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը և Արցախի հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը:

Նրանք իրենց այցի մանրամասները կներկայացնեն մոտ օրերս:

Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է՝ ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ: Արտաքին գործերի նախարարությունն այլ մանրամասներ չի փոխանցում: Դեռ նախորդ շաբաթ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հաղորդել էր, որ մարդասիրական միջոցառումներ իրականացնելու մասին պայմանավորվել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գարնանը Վիեննայում կայացած հանդիպմանը։

Կասկածից վեր է, որ այս նախաձեռնությունը հակամարտության կողմերում միանշանակ գնահատականի չի արժանանալու՝ կլինեն ռացիոնալ արձագանքներ, նաև՝ քննադատություններ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար ծրագրերի արդյունավետությունը կողմերը կզգան միայն որոշ ժամանակ անց»,- այս մասին թերթերից մեկի հեռ զրույցում ասել է գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և դրա շրջանակում ժողովրդական դիվանագիտության զարգացմանն ուղղված քայլերին։

ժողովրդական դիվանագիտությունը լավ է, երբ դա իսկապես հաջողվում է դնել շարունակական հունի վրա։ Այլ խոսքով՝ ժողովրդական դիվանագիտության գործիքակազմը չպետք է սահմանափակվի միայն լրագրողների փոխայցելություններով ու առավել ևս՝ չպետք է սահամանփակվել մեկանգամյա ակցիայով։ Խոսքն, այս պարագայում, հումանիտար նախաձեռնությունների ինստիտուցիոնալիզացիայի մասին է։

ԼՂ խնդրում հայկական ու ադրբեջանական կողմերն ունեն անհաղթահարելի անհամաձայնություններ ու համենայն դեպս՝ ակներև է, որ հակամարտության կարգավորումը քաղաքական ղեկավարության մակարդակում տեսանելի չէ՝ գոնե մոտ ապագայում։ Այս համատեքստում շատ կարևոր է խաղաղության օրակարգի ձևակերպումը, իսկ դա հնարավոր է, եթե կարգավորման գոևրծընթացին անուղղակիորեն մասնակից դարձվեն հասարակության ակտիվ խմբերը, որոնք, որպես կանոն, կաշկանդված չեն պետական ու քաղաքական օրակարգերով։ Նման մակարդակում երկխոսության կայացումը մեծապես կարող է չեզոքացնել պատերազմի ռիկսերը ու առնվազն նախադրյալներ ստեղծել հակամարտության կարգավորման այլընտրանքային հարթակների ստեղծման համար։

Մյուս կողմից՝ ժողովրդական դիվանագիտությունն արդյունավետ կարող է աշխատել, երբ հակամարտության մեջ ներքաշված երկրներում տեղի են ունենում ժողովրդավարական գործընթացներ, որոնք հանգեցնում են հասարակության սուբեկտության մեծացմանը։ Այս տեսանկյունից Հայաստանում ստեղծվել են բարենպաստ նախադրյալներ՝ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, իսկ Ադրբեջանում հանրային կարծիքը շարոնակում է մնալ պաշտոնական քաղաքականության ու քարոզչության պատանդը ու այս պարագայում իրապես դժվար է գնահատել քաղաքացիական ակտիվ խմբերի ներկայացուցիչների փոխայցելությունների արդյունավետությունը։

Հիմա հարկավոր է գնահատել գործընթացի ռացիոնալ բաղադրիչը, սակայն առանց էյֆորիայի սպաել դրա երկարաժամկետ էֆեկտին կամ շոշափելի արդյունքների բացակայությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում