Wednesday, 24 04 2024
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ո՞ր պարբերականներին է հատկացվել պետական աջակցություն․ «նավթալինոտ» հանդեսներից մինչեւ «Ակտուալ արվեստ»

Տարեսկզբից կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դեմ բողոքեցին «Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» մանկապատանեկան մամուլի գլխավոր խմբագիրները։ Խնդիրն այն էր, որ ԿԳՄՍ նախարարությունն որոշել էր ավանդաբար պետական ֆինանսավորմամբ լույս տեսնող հանդեսներին զրկել պետական աջակցությունից՝ հայտարարելով մրցույթ, որին կարող են մասնակցել տարբեր հանդեսներ եւ շահելու դեպքում ստանալ պետական աջակցություն։ Բողոքն ապարդյուն անցավ։

Իսկ արդեն ամիսներ անց “Աղբյուր> հանդեսի գլխավոր խմբագիր Թադեւոս Տոնոյանը, ծանոթանալով պետական աջակցությամբ լույս տեսած “Խատուտիկ> հանդեսին, իր դիտարկումներն էր ներկայացրել այդ մասին մամուլում՝ նշելով, որ այն լույս է տեսել ուղղագրական, կետադրական սխալներով։

«Դե, այս «Խատուտիկում» ո՛չ չափ են հասկանում, ո՛չ առաջ ու ետ, ո՛չ կարևոր ու անկարևոր. համարները բացվում են «Հայկականք» փծուն, ծեգծեգուն վերտառությամբ նյութերով, որոնք երեխաներին պատմում են, թե դրախտի չորս գետերը սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից, հաջորդող էջերը շարունակվում են հազար տարի առաջ տպագրված գրքերից արտատպություններով, մամուլում հազար տարի մաշված նավթալինոտ «նշանավոր մարդկանց կյանքից»-ներով, կրեմ բլանժեներով, խմբագրի՝ կետադրական անգրագիտություններով հարուստ թարգմանություններով, թեսթերով…»,- ի մասնավորի նշել էր Թադեւոս Տոնոյանը։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հղել էինք հետեւյալ հարցերը։

1․ 2020թ․ ծրագրով մշակութային-գրական ո՞ր պարբերականներին է նախատեսվում տրամադրել դրամաշնորհներ, ի՞նչ սկզբունքներով են ընտրվել նրանք։

2․«Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» երկարամյա պարբերականներին պետական ֆինանսավորում չհատկացնելու նախարարության որոշման դեմ ժամանակին աղմուկ բարձրացավ։ Այժմ ֆինանսավորվում են մրցույթով հաղթած այլ պարբերականներ, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, հրատարակվում են լեզվական սխալներով, բովանդակությամբ զիջում են ավանդական հանդեսներին։ Պատրա՞ստ չեք վերանայելու Ձեր քաղաքականությունը եւ մրցութային ավելի խիստ չափանիշներ հայտարարել։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը մեզ ուղարկել է ընդարձակ պարզաբանում, նաեւ՝ ֆինանսական աջակցություն ստացած մշակութային պարբերականների ցանկը։

“Ի պատասխան Ձեր հարցին՝ նշենք, որ նախկինում մանկական եւ մանկապատանեկան մամուլի ձեռք բերման համար ՀՀ պետական բյուջեից գումարների տրամադրման սուբսիդավորման եղանակը ենթադրում էր պարբերականների վաճառք Հայաստանի հանրակրթական դպրոցներում եւ բոլոր հրատարակիչներին հավասար հնարավորություններ չէր տալիս մասնակցելու մանկական եւ մանկապատանեկան մամուլի տպագրությանը։ Շատ հաճախ պետական բյուջեից ֆինանսավորվող մանկական ամսագրերը տպագրվում էին ուշացումներով, եղել են ամիսներ, երբ դրանք ընդհանրապես չեն հրատարակվել, բացի այդ որեւէ կերպ կանոնակարգված չեն եղել դրանց տպաքանակն ու որակի վերաբերյալ պահանջները։ Առաջարկում ենք վերոնշյալ փաստի վերաբերյալ հարցումներ ուղարկել նաեւ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան եւ հանրակրթական որոշ դպրոցներ։

ՀՀ ԿԳՄՍ-ն 2019թ․ անցկացրել է նախադպրոցական եւ դպրոցական (կրտսեր, միջին եւ ավագ) տարիքի երեխաների համար նախատեսված ամսագրերի գնման մրցույթ «Գնումների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 04․05․2017թ․ թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման> կարգի պահանջներին համապատասխան։ ԿԳՄՍ նախարարության եւ կատարողի միջեւ ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները կարգավորվում են երկկողմ պայմանագրերով։ Նշենք, որ սահմանված կարգի համաձայն՝ մրցութային պայմանները խախտած ընկերությունները կորակազրկվեն եւ 2020թ․ համար եկող ամիս հայտարարվելիք մրցույթին մասնակցելու հնարավորություն չեն ունենա»,- նշված է մեզ ուղարկված պատասխանում։

Իսկ այժմ ծանոթանանք, թե «Ոչ պետական մամուլի հրատարակում> ծրագրով 2020թ․ ստանալու պետական աջակցություն։ Այդ ծրագրի մեջ ներառված են ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր լրատվամիջոցները, գրական տպագիր եւ էլեկտրոնային պարբերականները, մշակութային տպագիր եւ էլեկտրոնային պարբերականները։

Քրդերեն հրատարակվող «Ռյա-Թազա» պարբերականի համար հատկացվել է 1200․0 հազար դրամ, «Դնիպրո-Սլավուտիչ» հայերեն-ուկրաիներեն պարբերականի համար՝ 1200․0 հազար դրամ, «Դավիթի վահան» ռուսերեն-եբրայերեն պարբերականի համար՝ 1200․0 հազար դրամ, Եզդիների ազգային կոմիտեի «Լալըշ» պարբերականի համար՝ 1200․0 հազար դրամ, «Բելառուս» ռուսերեն-բելառուսերեն պարբերականի համար՝ 1200․0 հազար դրամ, «Ասիրիսկիյե նովոստի» ռուսերեն-ասորերեն պարբերականի համար՝ 1200․0 հազար դրամ, «Էզդիխանա» (եզդիերեն, հայերեն, ռուսերեն) պարբերականի համար՝ 1200․0 հազար դրամ, “Զագրոս» քրդերեն-հայերեն պարբերականի համար՝ 1200․0 հազար դրամ, «Իլիոս» ռուսերեն, հայերեն, հունարեն պարբերականի համար՝ 1200․0 հազար դրամ։

Ինչ վերաբերում է գրական տպագիր եւ էլեկտրոնային պարբերականներին, ապա ռուսերեն «Լիտերատուրնայա Արմենիա» պարբերականին հատկացվել է 3600․0 հազար դրամ, “Արտասահմանյան գրականություն» հանդեսին՝ 4800․0 հազար դրամ, «Գրական թերթ»-ին՝ 4800․0 հազար դրամ, «Գրեթերթ»-ին՝ 2640․0 հազար դրամ, «Նորք» հանդեսին՝ 2640․0 հազար դրամ, «Կայարան» պարբերականին՝ 1600․0 հազար դրամ, granish.org կայքին՝ 4560․0 հազար դրամ, «Երկունք»-ին՝ 1200․0 հազար դրամ, groghutsav.am-ին՝ 3600․0 հազար դրամ, ՀԳՄ Շիրակի մարզային մասնաճյուղի «Եղեգան փող» պարբերականին՝ 1200․0 հազար դրամ։

Հասանք մշակութային տպագիր եւ էլեկտրոնային պարբերականներին։ «Ակտուալ արվեստ» ՀԿ-ի «ա-ակտուալ» էլեկտրոնային պարբերականին հատկացվել է 4800․0 հազար դրամ, kinoashkarh.am-ին՝ 3600․0 հազար դրամ, tatron-drama.am-ին՝ 3000․0 հազար դրամ, «Հրապարակ» օրաթերթի մշակութային հավելվածին՝ 4200․0 հազար դրամ, “Երեւան քաղաքի ամսագիր> հանդեսին՝ 4800․0 հազար դրամ, art-collage.com-ին՝ 3600․0 հազար դրամ, Regional Post-Caucasus Magazine-ին՝ 4800․0 հազար դրամ, ardi.am կայքին՝ 3600․0 հազար դրամ, նույնքան էլ հատկացվել է cultural.am կայքին։

«ԿԱՄ» վերլուծական հանդեսին էլ հատկացվել է 2400․0 հազար դրամ։ 1200․0 հազար դրամ է հատկացվել armeniaannationalmusic. Com կայքին, իսկ textplatform.org կայքին՝ 3600․0 հազար դրամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում