Wednesday, 24 04 2024
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ

Սերժ Սարգսյանը դեռ խոսում է, որովհետև չի հնչել իր ռեժիմի քաղաքական գնահատականը

«Սերժ Սարգսյանի խոսքը լսելիս կարող է թյուր կարծիք ստեղծվել, թե մենք կարճ հիշողության հետ գործ ունենք։ Իրականում, հիշողության խնդիր չկա, մենք գործ ունենք անթաքույց ցինիզմի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 20–ին Զագրեբում ընթացող ԵԺԿ համաժողովում ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին։

Իր ելույթում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:

Ավելին` երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ:

Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի: Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել»:

«Իր հագով, սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով սահմանադրական փոփոխություններ իրականացրած, սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծած մարդը խոսում է սահմանադրականության հիմքերից։ Իշխանության բոլոր թևերը սեփական ձեռքերում կենտրոնացրած մարդը խոսում է իշխանությունների տարանջատման մասին։ Դատարաններն իր անձնական ենթակայության և իր աշխատակազմի ենթակայության տակ դրած մարդը խոսում է դատական իշխանության անկախությունից։ Հարյուրավոր քաղբանտարկյալների կալանավայրերում պահած մարդը, 2008 թ․մարտի 1-ի հեղված արյամբ իշխանության եկած մարդը խոսում է քաղաքական հետապնդումներից։ Երկրում ժողովրդավարական ինստիտուտները վերացրած, իր ու իր ընտանիքի բարեկեցությունը երկրի շահերից անհամեմատ վեր դասած մարդը խոսում է ժողովրդավարությանն սպառնացող վտանգից։ Մենք իսկապես գործ ունենք անթաքույց ցինիզմի հետ»,- հակադարձեց իրավապաշտպանը։

Վարդան Հարությունյանի խոսքերով՝ առաջին հայացքից թվում է, թե Սերժ Սարգսյանը չպետք է կարողանար նման ելույթ ունենալ։ Խիստ թարմ են հիշողությունները։ Բոլորն ամեն ինչ գիտեն։ Գիտի նաև ինքը։ Բայց խոսում է։ «Խոսում է, որովհետեւ ինչպես չի հարգել, այնպես էլ շարունակում է չհարգել այս պետությանը և այս ժողովրդին՝ իրեն այդքան միահամուռ մերժած ու մերժող ժողովրդին։ Խոսում է նաև այն պատճառով, որ 2018-ի հեղափոխությունը, որը պետք է իրերն իրենց անուններով կոչեր, երևույթներին իր հստակ գնահատականը տար ու այդ գնահատականից ելնող հետևություններ ու գործողություններ կատարեր՝ հապաղում է։ Խոսում է, որովհետեւ չի հնչել իր ռեժիմի և իր պաշտոնավարման տարիների քաղաքական գնահատականը։ Որովհետև գործած ավերվածությունների, կազմակերպած քաղաքական հետապնդումների, անօրինականությունների, մարդկանց ունեզրկման, իշխանությունը ուզուրպացնելու համար դեռ իրեն հաշիվ չի ներկայացվել»,- ընդգծեց Հարությունյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում