Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ամուլսարը կդառնա հանգույց. իշխանությունը պետք է դրանից հրաժարվի, և վերջ

«Սասնա ծռեր» կուսակցությունը տարածել է հայտարարություն Ամուլսարի խնդրի վերաբերյալ՝ ասելով, թե Ամուլսարի հարցը լուծված է, իսկ այն վերաբացելու որոշման պարագայում կլուծվի այս իշխանության հարցը։ «Ամուլսարի հարցը համազգային ընկալման մեջ լուծված և փակված է: Դրա վերաբացման փորձը կառաջացնի համահայկական մասշտաբի դիմադրություն, որն ի վերջո կհանգեցնի իշխանության ճգնաժամի»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

«Սասնա ծռերի» հայտարարության բուն շարժառիթը, թերևս, Ջերմուկում տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների և շրջակա համայնքների բնակիչների, հյուրանոցատերերի, հանրային այլ խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումն էր: Հնարավոր է՝ հանդիպման հանգամանքը «Սասնա ծռերի» մոտ առաջացրել է ենթադրության, որ իշխանությունը փորձում է բնակչության հետ աշխատանքի արդյունքում հասնել խնդրի հանգուցալուծման և Ամուլսարի շահագործման:

Կառավարությունն առայժմ չի հստակեցնում որևէ վերջնական որոշում կամ մտադրություն։ Թեպետ վարչապետ Փաշինյանն իր հայտնի ուղիղ եթերի ընթացքում արձանագրել էր, որ առայժմ չկա Ամուլսարի հանքի շահագործման՝ «Լիդիան» ընկերության ստացած իրավունքը չեղարկելու օրինական հիմք:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Ամուլսարը կարող է դառնալ կուտակված բոլոր հարցերի հանգույցը։ «Ես շատ մտահոգ եմ ստեղծված իրավիճակով։ Նոր կառավարության տնտեսական քաղաքականությունը գոհացուցիչ չէ, արդյունաբերության խնդիրները, Ամուլսարը, կրթության բարեփոխումների փաթեթը իշխանության վարկանիշը շատ արագորեն գցում են, լեգիտիմությունն ընկնում է, և դա այն է, ինչ ցանկանում են մյուսները։ Հեղափոխությունը այս բոլոր խնդիրները լուծելու համար էր, և ոչ թե նորերը կուտակելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս բոլոր խնդիրները չլուծելու դեպքում կհանգենք «Սասնա ծռերի» ներկայացրած իրավիճակին. «Կրթության մասին հստակ մի բան է պետք ասել՝ Հայաստանի Հանրապետության զարգացման համար, լավ կամ վատ, բարձրագույն կրթություն ունենք։ Իսկ ավագ դպրոցը՝ բոլորը գոռում-գոչում են, որ այդ դպրոցը գոյություն չունի։ Հիմա այս կոմպլեքսի մեջ իրենք ի՞նչ են ուզում։ Հեղափոխությունը եղել է, որ Սերժի շրջանի գողապետության հիմնական տենդենցները չզարգանան, և ոչ թե նոր փաթեթներով մեջտեղ բերվեն։ Մենք գտնում ենք, որ Նիկոլը պետք է մնա վարչապետ, բայց կառավարությունը պետք է փոխվի, ու կիրառվեն խորհրդարանական հանրապետության առավելությունները, և ներկայացվեն բարեփոխումների հստակ ու լավ ծրագրեր»։

Շիրինյանը նշում է՝ այս ամենի բացակայությունն է, որ բերում է նախկինների ակտիվացմանը. «Իրենք քննադատում են Վազգեն Մանուկյանի «Վերնատունը», բայց պետք է իմանան, որ նախկին լյութոկրատական իշխանության փշրանքն է, տիրապետում են բազմաթիվ լծակների և ինձ թվում է՝ կողմնակիցներ ունեն նաև իշխանության մեջ։ Թող ականջալուրջ լինեն նրանց, ովքեր գիշեր-ցերեկ հեղափոխություն են պաշտպանել։ Բայց թող հստակ իմանան՝ չենք պաշտպանել, որ սա տեսնենք։ Բարեփոխումներ պետք են, բայց ոչ այս մեթոդներով։ Ամուլսարից պետք է հրաժարվեն, և վերջ՝ հեղափոխությունը դրա դեմ էր»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ եթե լինի Ամուլսարը շահագործելու վերջնական որոշում, ապա սուր պայքար կընթանա. «Փոխանակ Հայաստանի Հանրապետության ընդերքը ազգայնացնեն ու դրանք պետական ձեռնարկությունների վերածեն, ի՞նչ են անում։ Ո՞ւմ շահերն են պաշտպանում, ոչ մի փաստարկ արդարացված չէ հեղափոխական կառավարության ու վարչապետի համար։ Ինչ արվում է՝ պետք է հայ ժողովրդին ձեռնտու լինի, իսկ մինչև հիմա ինչ արվել է՝ օլիգարխիային ու քրեական պետությանն է ձեռնտու եղել»։

Լևոն Շիրինյանի խոսքերով՝ առայժմ ավելի թեթև թեմաներն են դառնում կռվախնձոր, բայց Ամուլսարի դեպքում իրավիճակը սրվելու է. «Մեծ հաշվով, ոչ մի հարց չեն լուծել։ Դատարանների վիճակը նայեք, Սահմանադրական դատարանը, դրանք պետք է արագ շուտ ու արդյունավետ լուծում ստանան։ Չգիտեմ՝ իրենք շփվո՞ւմ են ժողովրդի հետ, թե՞ոչ։ Նոր իշխանության հենարանը կարող է լինել բացառապես հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ քաղաքացին այսպես շարունակվելու դեպքում՝ երես կթեքի։ Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Հայաստանի վիճակը նմանվի 1973 թվականի սեպտեմբերից առաջ Չիլիի վիճակին, երբ կառավարության անհետևողականությունը, դիմացինի նկատմամբ սիրաշահելու անիմաստ քաղաքականությունը հանգեցրեց հեղափոխության, ու եկավ Պինոչետը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում