Թուրքիան թույլ չի տվել ստեղծել Սիրիայի հյուսիսում ահաբեկչական պետություն՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով «Խաղաղության աղբյուր» հակաահաբեկչական գործողությունը՝ հայտնում է Anadolu- ն:
«YPG/PKK-ի ահաբեկիչները ցանկանում էին ստեղծել ահաբեկչական պետություն Սիրիայի հյուսիսում, բայց մենք նրանց այդպիսի հնարավորություն չտվեցինք»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերը տարածաշրջանում հայտնաբերել են պահեստներ, որտեղ պահպանվում էր 32-33 հազար բեռնատարներով ահաբեկիչներին առաքած զենք-զինամթերքը: «Մենք այժմ հավաքում ենք պահեստներում պահվող զենքերը», – ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Սիրիայի հյուսիսը ահաբեկիչներից մաքրելու գործողության ընթացքում թուրքական զինված ուժերը սիրիական ազգային բանակի մարտիկների հետ միասին ցուցադրել են հերոսություն և նվիրվածություն: