Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Իլհամի սկանդալային հայտարարությունն ու Մեհրիբանի «աստղը»

«Մեծն Հեյդար Ալիևի՝ խորհրդային Ադրբեջանը ղեկավարելու տարիներին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչության թվաքանակը հասել էր 30 տոկոսի», – նախօրեին Սումգայիթ այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Եթե 1982-ին Հեյդար Ալիևը չմեկներ Մոսկվա և շարունակեր աշխատել Ադրբեջանում, ապա ադրբեջանցիների թիվը Լեռնային Ղարաբաղում 10 տարում կարող էր գերազանցել 50 տոկոսը», – նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի հայտարարությունն, անշուշտ, սկանդալային է։

Իհարկե, հասկանալի է, որ այն արվել է  առաջին հերթին ներքին լսարանի համար։ Գաղտնիք չէ, որ Իլհամ Ալիևը հետևողականորեն փորձում է, այսպես ասած, գաղափարական հիմքեր ստեղծել սեփական իշխանության հավերժացման համար՝ այդ գործընթացում ֆետիշացնելով իր հոր կերպարը, Ալիևների ընտանիքը ներկայացնելով Ադրբեջանի զարգացման ու անվտանգության հիմնական երաշխավորի կարգավիճակում։ Սակայն Արցախի վերաբերյալ ցանկացած հայտարարություն՝ եթե անգամ այն արվել է ներքաղաքական նպատակներով, չի կարող չունենալ արտաքին քաղաքական հետևանքներ։

Այս իմաստով՝ Ալիևի հայտարարությունն ավելի շատ նման է ինքնախոստովանության, այլ խոսքով՝ Ադրբեջանի նախագահն, ըստ էության, բացահայտում է Բաքվի հետևողական հետադիմական քաղաքականությունը, որի արմատները թաղված են դեռ խորհրդային ժամանակներում։ Իլհամ Ալիևն, ըստ էության, խոստովանել է, որ Արցախը հայկական տարածք է ու միայն իր հոր խտրական քաղաքականության հետևանքով է, որ այնտեղ ադրբեջանցիներն ունեցել են 30 տոկոս ներկայություն։ Ադրբեջանի առաջին դեմքը փաստացի հայտարարում է, որ Բաքուն իրականացրել է Արցախը հայաթափելու քաղաքականություն ու նաև ակամայից խոստովանում է, որ եթե հանգամանքերն այլ լինեին, ապա Ղարաբաղին թերևս կսպառնար Նախիջևանի ճակատագիրը։

Մի առիթով նկատել էի, որ անցած երկու տասնամյակում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ապաշնորհ արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանի, ըստ էության, միակ «դաշնակիցը» մնացել է Ադրբեջանի իշխանությունը՝ իր էպատաժային բնույթով։ Ալիևի այս հայտարարությունն ապացուցում է այդ կարծիքի հիմնավորվածությունը։

Ալիևը դե ֆակտո զրոյացնում է ադրբեջանական քարոզչության արդյունքները։

Օրինակ՝ ի՞նչ իմաստ ուներ ադրբեջանցի բլոգեր ներկայացած Աթա Աբդուլաևին Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը «գործուղելը» ու նրա բերանով Հայաստանին ցեղասպանության կազմակերպման մեջ մեղադրելը, եթե մեկ օր անց Ալիևն, ըստ էության, խոստովանում է, որ իրական ցեղասպանն՝ առնվազն էթնիկ զտումների կազմակերպման մակարդակում, իր հայրն է։ Կամ՝ ինչպես՞ս է Ալիևը միջազգային հանրությանը համոզելու, թե կարող է Ադրբեջանի կազմում երաշխավորել արցախցիների անվտանգությունը, երբ խոստովանում է, որ իր հոր ժամանակներից սկսած՝ հետևողականորեն փորձել են փոխել Արցախի ժողովրդագրական պատկերը։

Էքստցենտրիկ Իլհամի ֆոնին ավելի ռացիոնալ իմիջ է կերտում նրա կինը, ով նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Բարեկամության շքանշան է շնորհել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում արժանիքների համար: Ալիևան պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում:

Պուտինը պետական շքանշանը շնորհել է Նովո-Օգարևոյի իր նստավայրում: «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սա գիտակցված որոշում է: Ոչ այն պատճառով, որ դուք եկել եք և որ դուք Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյա եք: Ոչ, դա կապված է ձեր աշխատանքի, ձեր գործունեության, բարձր մակարդակով միջպետական կապերի աջակցման հետ, և մենք դա բարձր ենք գնահատում»,- ասել է Պուտինը:

Գուցե անգամ Մոսկվայում ակնարկում են, որ կգերադասեն գործ ունենալ ոչ թե էքսցենտրիկ Իլհամի, այլ՝ նրա տիկնոջ հետ, որին պետականորեն արժևորում է անձամբ Պուտինը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում