Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

ՀՅԴ սպառված լիմիտը․ Արայիկի փոխարեն՝ տուն գնացին դաշնակցականները

Նոյեմբերի 6-ից ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով մեկնարկած շուրջօրյա ցույցերը դադարեցվում են․ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են երիտասարդ դաշնակցականները: Նրանք այս պահին Եվրոպայում գտնվող նախարարին առաջարկել են Հայաստան վերադառնալուն պես հրապարակային հանդիպում-քննարկում կազմակերպել նախարարության դիմաց բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

«Մենք պատրաստ ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ։ Հրաժարականի պահանջն ուժի մեջ է մինչև այլ հայտարարություն չլինի», – ասել է ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

Ֆորմալիստական հարթության վրա ՀՅԴ ԵՄ-ի տարածած հայտարարությունը նույնիսկ ռացիոնալ է, որովհետև երկխոսությունը պետք է վարել՝ հրաժարվելով շանատաժի մարտավարությունից, սակայն նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ Դաշնակցությունը գոնե մասամբ խմբագրում է իր կոշտ հռետորաբանությունը։ Օրինակ՝ օրեր առաջ ավանդական կուսակցության ներկայացուցիչներն, իրար հերթ չտալով, հայտարարում էին, որ նստացույցի ու երկխոսության օրակարգերը ոչ միայն չեն հակադրվում, այլ միմյանց փոխլրացնում են։ Տեսանելի է նաև, որ ՀՅԴ-ն սկսեց նահանջել, երբ հանդիպեց գործող իշխանությունների կոշտ քաղաքական գանհատականներին, այլ խոսքով՝ մղվեց հին համակարգի գիրկը։

Եթե ավելի անկեղծ լինենք, ապա խնդիրը հենց դա է՝ ՀՅԴ նախաձեռնած շարժումն այդպես էլ չդարձավ ուսանողական, առավել ևս՝ զանգվածային։ Ու այս համատեքստում խիստ օրինաչափ է նստացույցի դադարեցումը․ դա ոչ թե մարտավարության փոխոխություն է, այլ ՀՅԴ սպառված լիմիտի դրսևորում, այլ խոսքով՝ տուն գնաց ոչ թե Արայիկ Հարությունյանը, ում հրաժարակը պահանջում էին մի քանի տասնյակ ուսանողներ, այլ նախարարի փոխարեն՝ տուն գնացին դաշնակցականները, որոնք որևէ կրեատիվ ասելիք չունեին ու, ի վերջո, իրենց երիտասարդների միջոցով գեներացրած լոկալ շարժումն ամբողջովին տեղավորեցին հեղափոխության ու ռևանշիզմի հակադրության հարթություն՝ դիրքավորվելով հին համակարգի շարքերում։

Ըստ էության՝ երեկ ոչ թե ուսանողական նստացույց է դարարեցվել, այլ արձանագրվել է հին համակարգի հեթական դիրքային պարտությունը։ Պատահական չէ, որ այդ փաստը տեղի է ունեցել Բրյուսելում գտնվող Արայիկ Հարությունյանի քաղաքական դիպուկ հայտարարության համատեքստում։

ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը երեկ Բրյուսելում բողոքի ակցիա է իրականացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կատարած այցի ընթացքում։ «Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով և «Կա միայն մեկ դաշնակցություն» պաստառներով ցուցարարները պահանջել են նախարարի հրաժարականը: «Մարտի 1-ը եղել է ձեր իշխանության օրոք, եղե՞լ է: Հոկտեմբերի 27-ը եղել է ձեր իշխանության ժամանակ: Կրթական համակարգում ամենամեծ կոռուպցիան եղել է ձեր օրոք»,- երիտասարդներին հակադարձել է նախարարը՝ թերևս հասկացնելով, թե ում հեռանալու ժամանակն է։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում