ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, ապա Չինաստանի զինվորները 14 րոպեում «կջախջախեին» Հոնկոնգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, Հոնկոնգը կարողացել է խուսափել սարսափելի ճակատագրից, քանի որ նա ճիշտ ժամանակին զանգահարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին և խնդրել՝ ձեռք չտալ Հոնկոնգին:
Թրամփը պնդում է, որ Չինաստանի առաջնորդը Հոնկոնգի սահմանների մոտ մեկ միլիոն զինվոր ունի, որոնք կարող էին հարձակվել այդ տարածքի վրա, բայց նա զանգահարել է նրան և տարհամոզել:
«Խնդրում եմ, մի արա դա: Դու մեծ սխալ ես գործում»,- ասել է Թրամփը Սի Ցզինպինի հետ զրույցում:
Նա նաև ակնարկել է նրան, որ եթե չհնազանդվի, ապա դա կազդի Չինաստանի հետ ԱՄՆ առևտրային գործարքի վրա: