Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսական հետաքննության մասին ԱՄՆ արդարադատության նախարարության հաշվետվությունը «պատմական» կլինի, հայտարարել է Թրամփը

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական հետաքննության մասին ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակվելիք հաշվետվությունը կլինի «պատմական»: Նախագահն այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցի ընթացքում:

Թրամփը պատմել է արդարադատության նախարարության գլխավոր տեսուչ Մայքլ Գորովիցի հաշվետվության մասին, որն ուսումնասիրում է, թե ինչպես է Հետաքննությունների դաշնային բյուրոն պահպանել «Օտարերկրյա լրտեսության նկատմամբ հսկողության» մասին օրենքի պահանջները ռուսական հետաքննության ժամանակ, որը մեկնարկել էր 2016 թ.-ին նախագահական նախընտրական քարոզարշավի ժամանակ:

«Ասում են, որ հաշվետվությունը պատմական է»,- ասել է Թրամփը՝ հրաժարվելով ներկայացնել մանրամասներ, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:

Նախատեսվում է, որ հաշվետվությունը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին:

«Այսպիսով, ենթադրում եմ, որ այն, ինչ դուք կտեսնեք, հավանաբար կլինի խոշորագույն սկանդալը մեր երկրի պատմության մեջ»,-շարունակել է նախագահը՝ պատմելով, որ նա հանձնարարել է ղեկավարել հետաքննությունը գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին:

«Եվ եթե դա պատմական զեկույց է, ապա դուք ինչ-որ բան կիմանաք: Եվ այդժամ, հնարավոր է, որ խոսքը կվերաբերի քրեական գործին»,-ասել է Դոնալդ Թրամփը:

Նախագահը բազմիցս մեղադրել է Օբամայի վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցներին նրանում, որ վերջիններս թույլ են տվել «լրտեսել» Թրամփի նախընտրական գրասենյակը 2016 թ.-ի քարոզարշավի ընթացքում:

Գլխավոր տեսուչ Գորովիցն արդեն կես տարվա ընթացքում հետաքննում է ենթադրյալ խախտումները, որոնք վերաբերում են իրականացված հետապնդումների հրամաններին: Արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն 2016 թ.-ին ստացել էին թույլտվություն Թրամփի նախկին խորհրդական Քարթեր Փեյջին հետևելու համար: Ներկայումս հայտնի չէ, թե թույլատրել է արդյոք դատարանը հետևել Թրամփի նախընտրական շտաբի մյուս աշխատակիցներին, թե ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում