«Այնքան էլ համոզված չեմ, որ ինքն իր դիմումի համաձայն է հրաժարական տվել: Չեմ կարծում, որ ինքն իր դիմումի համաձայն հրաժարական տվեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին Արթուր Վանեցյանի հարցազրույցին, որտեղ նա ասում է, թե վարչապետի հանձնարարականների պատճառով տարակուսելու շատ առիթներ է ունեցել և դրանցից ելնելով էլ կազմվել է իր հրաժարականի տեքստը: