Friday, 29 03 2024
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը

Ալրաղացի Լյովի ճակատագիրը. Ռուսաստանի քաղաքական որոշումը

Ռուսաստանի Զելենոգրադ քաղաքում Լևոն Սարգսյանի՝ նախկին իշխող համակարգի կարկառուն ներկայացուցիչ Ալրաղացի Լյովի ձերբակալությունը, որի մասին տեղեկությունը Հայաստանի իրավապահները տարածեցին նոյեմբերի 22-ին, բավական ուշագրավ է և անշուշտ կարող է էական ազդեցություն թողնել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա: Այստեղ դիտարժան հանգամանքներից մեկը Ռուսաստանի դերակատարումն է: Առավել ևս, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Լևոն Սարգսյանին ձերբակալելուն օգնել են նաև ՌԴ ՆԳՆ ստորաբաժանումները: Մյուս կողմից շատ միամիտ կլիներ կարծել, թե հնարավոր էր լինելու իրականացնել ձերբակալում, եթե չլիներ ՌԴ աջակցությունը: Եվ, թերևս, խոսքը ամենևին զուտ մասնագիտական աջակցության մասին չէ, այլ քաղաքական, այսինքն՝ քաղաքական որոշման:

Ահա այդ առումով, Լևոն Սարգսյանի ձերբակալությունը առաջացնում է մի բավականին հետաքրքիր հարց: Ի՞նչ սկզբունքով է Ռուսաստանը որոշում՝ ում պահել, պատսպարել, և ում ձերբակալմանն աջակցել: Թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանը դարձել է Հայաստանում իրավական մի շարք գործընթացներով անցնող և մեղադրվող կամ կասկածվող պաշտոնյաների, օլիգարխների ապաստարան: Այնտեղ են, օրինակ, մարտիմեկյան գործով անցնող նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, մարտիմեկյան գործի նախկին քննիչ, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որին նախ ձերբակալեցին, հետո որոշեցին չարտահանձնել Հայաստանին: Հիմա ձերբակալվել է Ալրաղացի Լյովը: Ի՞նչ են անելու նրա հետ՝ արտահանձնելո՞ւ են, թե՞ Միհրան Պողոսյանի կամ մյուսների նման՝ պատսպարելու: Արդյո՞ք սա յուրօրինակ «պատանդառություն» է, որով ՌԴ-ն փորձում է հարաբերվել Հայաստանի նոր իշխանության հետ, նոր հարաբերության կառուցման հետհեղափոխական բարդ և բազմաշերտ գործընթացում:

Է՞լ ինչ պատանդներ կան Ռուսաստանում Հայաստանի նախկին իշխող համակարգից, որոնք հեղափոխությունից հետո պետք է պատասխանեն իրավապահների անհարմար հարցերին, սակայն հարմար տեղավորվել են Մոսկվայում կամ ՌԴ այլ քաղաքներում: Թեև նրանց դեպքում հարմարությունն, իհարկե, հարաբերական է, որովհետև երևի թե որևէ մեկը նրանցից պատկերացում էլ չունի, թե իրենց երբ կձերբակալեն, կարտահանձնեն, թե ոչ, կամ երբ կարտահանձնեն: Նրանք, իհարկե, իրենց ճակատագրի տերը չեն: Ամբողջ հարցն այն է, թե ով է նրանց չճակատագրի տերը, կամ ինչը՝ Հայաստանի Հանրապետության օրենքը և Սահմանադրությո՞ւնը, թե՞ Ռուսաստանի իշխանության քաղաքական հաշվարկները: Եվ մեծ հարց է, մեղմ ասած, թե որ «ենթակայության» ներքո նրանք կարող են իրենց զգալ հարմարավետ կամ, ավելի շուտ՝ ապահով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում