Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոիլուն հայտարարել է, որ Սիրիայում բռնել են «Իսլամական պետություն» խմբավորման ապստամբի, որը Ռուսաստանում և Գերմանիայում ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ է: Այդ մասին հայտնում է Hurriyet-ը:
Նախարարի խոսքով՝ թուրքական զորքերը գրավել են Սիրիայի Աազազ քաղաքում ԻՊ գլխավոր ահաբեկիչներից մեկին՝ Ջիհադ ալ-Դին ալ-Նասիր Ուբեյդին: Նշվում է, որ նա խմբի բարձրագույն ղեկավարությունից է, նրա մականունը՝ Յուսուֆ Հուդա։
Սոիլուն հավելել է, որ զինյալը ռումբեր է պատրաստել, նրանց սովորեցրել է, թե ինչպես կարելի է ռումբեր պատրաստել, այդ թվում՝ ինտերնետում, հավաքագրել զինյալներ և ստեղծել մահապարտների ցանց, պատրաստել ահաբեկչական գրոհներ և սպանություններ՝ օգտագործելով թույներ: Նա նաև 2018-ին կազմակերպել է ահաբեկչություն Ռուսաստանում և Համբուրգում։