Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ճակատային ձախողում. Որտեղ է գտնվում Հայաստանի ազգային հավաքականը

Հայաստանի ազգային հավաքականը ձախողվեց Եվրո-2020-ի ընտրական փուլում: 10 խաղում մերոնք տարան 3 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեցին ոչ-ոքի և կրեցին 6 պարտություն՝ ենթախմբում զբաղեցնելով նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը:

Ֆուտբոլասերների շրջանում շատ էին քննարկվում վիճակահանության արդյունքները և գնահատվում մեր հավաքականի հնարավորությունները: Մրցակիցների մասին խոսել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը՝ նշելով, որ բոլոր հավաքականների հետ էլ կարելի է պայքարել: Մեր մարզչի այս դիտարկման հետ կարելի էր համաձայնել: Մնում էր միայն հասկանալ, թե որը պետք է լինի մոտիվացիան, և ինչի համար կարող էինք պայքարել: Իհարկե, բոլորս սրտի խորքում ցանկանում էինք, որ մեր ֆուտբոլիստները պայքարեն առաջին կամ երկրորդ հորիզոնականի համար: Բայց ցանկությունը մի բան է, իրականությունը՝ այլ բան:

Մեր հավաքականի վերջին հանդիպումները ապացուցեցին, որ եզրափակիչ փուլի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Իրականության հետ պետք է հաշվի նստել և սթափ գնահատել իրավիճակը: Եվրո-2020-ի վիճակահանությունից անմիջապես հետո «Առաջին լրատվական»-ը «Ճակատից ճակատ. Բացառիկ իրավիճակ Հայաստանի ազգային հավաքականի համար» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում, գնահատելով երկրի գլխավոր թիմի վիճակը, անդրադարձել էինք նաև նպատակին, որը, կարծում ենք, հնարավոր էր լուծել: Մասնավորապես J ենթախումբը բաժանել էինք երեք ճակատների: Առաջին ճակատում աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան էր, որը թեև կադրային խնդիրներ ուներ, բայց ապացուցեց, որ դասվում է թոփ հավաքականների շարքում: Իտալիայում տեղի է ունենում սերնդափոխություն, և երիտասարդ կադրերը բնականաբար նոր շունչ հաղորդեցին հեղինակավոր թիմին: Երկրորդ ճակատում դասել էինք Բոսնիա-Հերցեգովինային, Հունաստանին և Ֆինլանդիային: Վիճակահանությունից հետո որոշակի վերապահումով կարող էինք ասել, որ այս հավաքականները խաղի որակով և ներուժով շատ չեն տարբերվում միմյանցից: Վերջին՝ 3-րդ ճակատում մենք էինք և Լիխտենշտեյնը: Վերջինիս հետ Ազգերի լիգայի խաղարկության հանդիպումները ցույց էին տվել, որ մեր ազգային թիմը խաղամակարդակով առանձնապես չի տարբերվում գաճաճ մրցակցից: Դրանում համոզվեցինք նաև մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած Լիխտենշտեյն-Հայաստան մրցավեճից հետո: Նման դիրքում մենք հայտնվել ենք տարիների ընթացքում կատարված ավերիչ գործողությունների հետևանքով: Ուստի Եվրո-2020-ի մեր նվազագույն խնդիրը պետք է լիներ Լիխտենշտեյնին հետևում թողնելը:

Գլխավոր նպատակը ճակատից ճակատ անցում կատարելն էր: Այսինքն՝ եթե Հայաստանի հավաքականին հաջողվեր ենթախմբում զբաղեցնել, ասենք, 4-րդ հորիզոնականը և 5-րդ տեղում թողնել երկրորդ ճակատի ներկայացուցիչ Հունաստանին, կարելի կլիներ ասել, որ մեր ֆուտբոլիստները լուրջ քայլ են կատարել: Քայլ, որը հնարավորություն կտար 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում ավելի լուրջ խնդիր դնել՝ ընդհուպ մինչև երկրորդ հորիզոնականի համար պայքար: Այսօր կարող ենք փաստել, որ Հայաստանի ազգային հավաքականին չհաջողվեց ճակատից ճակատ անցում կատարել: Վերջին երկու տուրերից առաջ գտնվում էինք երրորդ հորիզոնականում և ունեինք հնարավորություն լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու, բայց…

Ձախողումներին շատ ենք անդրադարձել և դեռ կանդրադառնանք: Հիմա, սակայն, պատեհ առիթը չէ դրանց մասին խոսելու: Համակարգային փոփոխություններին ընդառաջ՝ հարկ ենք համարում մեր իրական հնարավորությունները սթափ գնահատելը, ինչպես նաև օբյեկտիվորեն լուծելի խնդիրներ դնելը ազգային թիմի առաջ: Ինչ խոսք, ֆուտբոլում հրաշքներ լինում են, բայց հրաշքների հետևից ընկնել ուղղակի չի կարելի: Այս պահին Հայաստանի հավաքականը շարունակում է մնալ, ամենաթույլ՝ գաճաճների ճակատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում