Ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը:
«Դինամո» մարզահամալիրում կայացած առաջնության 4 օրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի չեմպիոնները: Ըստ քաշային կարգի Հայաստանի չեմպիոններ դարձան` Սեյրան Եղիկյանը (52 կգ), Արթուր Ղուկասյանը (57կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63 կգ), Արսեն Գրիգորյանը (69 կգ), Վախթանգ Հարությունյանը (75կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ), Դավիթ Բոնոյանը (91 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (91+ կգ):
Հայաստանի առաջնությանն այս տարի մասնակցում էին մոտ 70 մարզիկներ: