Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Երևանի «ձեռքերը ծալած» քաղաքականությունը հայ համայնքի կողմից լավ չի ընդունվելու. հերթական վետոն Ցեղասպանության մասին բանաձևի վրա

ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա՝ հաղորդում է Հայ դատի ամերիկյան գրասենյակը: ԱՄՆ Ջորջիա նահանգից հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։ Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի ներկայացրած օրինագծի երկրորդ անգամ արգելափակման շուրջ հանրապետական սենատորը պատճառաբանել է, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։ Նոյեմբերի 13-ին կայացած Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատում վետո էր կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նկատմամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուի ներկայացրած պատճառաբանությունը «ծեծված» որակեց և նշեց. «Մենք այդ պատճառաբանությունը վերջին տասնամյակներում շատ ենք լսել։ Եվ հարց է առաջանում՝ եթե հիմա դրա ժամանակը չէ, ապա ե՞րբ է»։

Սարգսյանն ընդգծեց. «Պետք է նաև արձանագրել, որ Մենենդեսը բավականին ճիշտ գնահատական տվեց այդ հարցին։ Պատճառները տարբեր են. նախ՝ պետք է նշենք, որ թուրքական լոբբիստներն են ակտիվ աշխատում, մեր աշխատանքի թերացումն է՝ ճիշտ չենք կարողացել աշխատել Սենատում հանրապետական մեծամասնության հետ։ Սա, իհարկե, իր հետքն է թողել այս որոշման կայացման վրա։ Ընդհանուր առմամբ շատ գործ կար անելու, որը ես չեմ տեսնում, որ արվել է Սենատում քվեարկության կազմակերպման համար»։

Ըստ մեր զրուցակցի՝ սա ամենևին չի նշանակում, որ ամբողջ պրոցեսը կարելի է «մեռած» համարել. «Բայց ինչպես և կանխատեսել էի՝ վետոյի կիրառումը, բլոկ անելը Սենատում իրականություն է դառնալու։ Բայց հայ համայնքը, հայկական կազմակերպությունները պետք է հնարավորինս ակտիվ աշխատանք տանեն հնարավորինս շատ սենատորներ ներգրավելու համար՝ որպես բանաձևի համահեղինակներ, և ես կարծում եմ, որ դա դրական արդյունք կարող է տալ»։

Արդյոք միայն լոբբիստների և հայ համայնքի աշխատա՞նքն է պետք, թե՞ նաև Հայաստանի արտգործնախարարության՝ հարցին ի պատասխան Սուրեն Սարգսյանն ասաց. «Այո՛, ամեն ինչ անում են մեր լոբբիստներն ու հայ համայնքը։ Ցավոք սրտի, մեր արտգործնախարարությունը ո՛չ ռեսուրսներ և ոչ էլ հնարավորություն ունի լրացուցիչ ազդեցության գործոններ կիրառելու Սենատում կայացվող որոշումների կամ սենատորների վրա։ Այդուհանդերձ, կան մեխանիզմներ, հնարավորություններ, որ մեր համայնքի ազդեցիկ գործիչների միջոցով մեր պետության ղեկավարությունը կարող էր ազդեցություն ունենալ սենատորների վրա։ Ես դրա մասին առանձին գրառում էի արել և վարչապետ Փաշինյանին խորհուրդ տվել, թե ինչ է հնարավոր անել այդ դեպքում, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները որոշեցին զերծ մնալ համայնքի համար այս կարևոր թեմային աջակցելու գաղափարից։ Եթե սա սկզբունքային ու կարևոր նշանակություն ուներ, ապա «ձեռքերը ծալած» նստելու Երևանի քաղաքականությունը հայ համայնքի կողմից լավ չի ընդունվելու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում