Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է, որ ստեղծվող ինտեգրացիոն կառույցներում և հոլդինգներում աշխատանքի ներգրավվեն պրոֆեսիոնալները, այլ ոչ թե «ազգականները, զավակները և սիրուհիները»: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Այս ցուցումը Լուկաշենկոն տվել է Վիտեբսկի մարզի ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:
«Իսկ նրանք ուժով աշխատանքի չեն գա հոլդինգներ: Դուք նրանց հետ համաձայնության եկեք: Իսկ համաձայնության կգաք, եթե նրանց լավ վճարեք որպես աշխատավարձ: Ինչ-որտեղ, գուցե և բնակարան տաք: Մասնագետներին անհրաժեշտ է վճարել: Մասնագետներն ամբողջ աշխարհում շատ թանկ արժեն: Գտեք ո՛չ ազգականների, ո՛չ զավակների, ո՛չ էլ սիրուհիների, այլ լավ մասնագետների և ուղարկեք այնտեղ»,- ասել է Լուկաշենկոն։