Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց հնդկական Տատա Սթիլ մրցաշարում:
` Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկած արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերում Արոնյանը երկուսն ավարտեց ոչ-ոքի, իսկ երրորդում պարտվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Այս տուրերից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում նախավերջինն է: Առաջատարը 6 հնարավորից 5 միավոր հավաքած Կարլսենն է: