Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Սպասվում է իտալական 30 ձեռնարկության ներկայացուցիչների այց Հայաստան

Իտալիայի գործարարները հետաքրքրված են Հայաստանի շուկայով և առաջիկայում սպասվում է նրանց այցելությունը Երևան: Ինչպես հաղորդում է Հռոմից, լրագրողների հետ զրույցում Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների, գործարար համաժողովի առաջին արդյունքներից:

«Ինչպես գիտեք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Լոմբարդիայի ղեկավարության հետ: Ասեմ, որ այդ նահանգը ապահովում է Իտալիայի ՀՆԱ-ի 22 տոկոսը, խոսքը մոտավոր 368 մլրդ եվրոյի մասին է: Լոմբարդիայի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց աշխատել Հայաստանի հետ: Շատ շուտով մենք կտեսնեք մոտ 30 ձեռնարկության ներկայացուցիչների այցը Հայաստան»,-ասաց Վիկտորիա Բաղդասարյանը: Նա նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո երկրի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: Հայաստանը դիտարկվում է նաև երկիր՝ ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար: Գործարարներն արդեն ուսումնասիրում են հայկական շուկան: Դեսպանն առանձնացրեց մի քանի ոլորտներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, էներգետիկա, տրանսպորտ, ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն:

«Միլանում կայացած բիզնես ֆորումը շատ հաջող անցավ, 150-ից ավելի ձեռնարկություններ էին ներկա: Մասնակցել ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ դահլիճում ֆիզիկապես տեղ չկար: Այս հանդիպումը դեսպանատունը կազմակերպել էր մի շարք հեղինակավոր կազմակերպությունների, կառույցների հետ, ինչպես նաև իտալական «Mediobanca»-ի, որը ներդրումային ամենակարևոր բանկերից է:

Հույս ունեմ, որ մոտ ապագայում կոնկրետ արդյունքներ կլինեն»,-ասաց դեսպանը: Վիկտորիա Բաղդասարյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի Իտալիա այցի վերաբերյալ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև տեղի հեղինակավոր լրատվամիջոցները: Նրա խոսքով, այս այցը կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, մշակութային տեսանկյունից:

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին Միլանում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների հետ, նոյեմբերի 22-ին հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից ICE՝ Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոյի:Նրա այցը մեկնարկել է նոյեմբերի 20-ին Վենետիկից: Հռոմում նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը նաև Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում