Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վանեցյանն աշխատելու է հեղափոխությունից դժգոհ շերտերի վրա, որոնք նաև չեն փորձի հարել նախկին իշխող համակարգին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսելով իր հրաժարականի և առաջիկա անելիքների մասին՝ նշել է, որ այս փուլում ֆուտբոլի հետ որևէ առնչություն չի ունենալու, ինքն ունի այլ առաքելություն։

Ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Վանեցյանը քաղաքական դաշտում՝ հաշվի առնելով ոչ վաղ անցյալում նրա և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռակա և սուր բանավեճը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Վանեցյանը պետք է հստակեցնի՝ արդյոք կա՞ որոշում մտնելու քաղաքականություն: «Կարծես թե այդպիսի մտադրություն կա, բայց խոսքս վերջնական որոշման մասին է։ Մեկ այլ հարց է, իմ գնահատմամբ, այն, թե արդյոք Վանեցյանի այդ որոշումը ինքնուրույն կամ ինքնիշխա՞ն որոշում է, թե՞ նա գտնվում է ինչ-որ շրջանակների ազդեցության տակ։ Բայց սրանից բացի՝ ակնհայտ է, որ Վանեցյանն աշխատելու է հեղափոխությունից դժգոհ շերտերի վրա, որոնք նաև չեն փորձի հարել նախկին իշխող համակարգին։ Վանեցյանն այստեղ կփորձի հարել նոր ուժի դերակատարման, համենայնդեպս՝ սա է այն տեսանելի շրջանակը, որը զուտ քաղաքական դիրքավորման առումով կարող է զբաղեցնել Արթուր Վանեցյանը։ Բայց կրկնում եմ՝ այստեղ շատ կարևոր է հարցը, թե որքանով է քաղաքականությամբ զբաղվելու նրա որոշումը լինելու ինքնիշխան, ինչ նպատակի համար է նա զբաղվելու քաղաքականությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ միայն նախկինների դեմ դիրքավորվելը ամենևին չի նշանակում, որ նախկին համակարգի հետ կապ չկա. «Միևնույն ժամանակ ես իհարկե կողմնակից չեմ նաև նոր իշխանության դեմ ցանկացած դիրքավորում անվերապահորեն կապելու նախկին համակարգի հետ։ Ամեն ինչ այստեղ կախված է նրանից, թե Վանեցյանն ինչպես ու ինչ բովանդակությամբ կմտնի քաղաքականություն։ Շատ բան տեսանելի կլինի հենց դրանից»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ կարծում է, որ Արթուր Վանեցյանի պարագայում կա մեկ այլ վտանգավոր հանգամանք ևս. «ԱԱԾ նախկին պետը խոսում է ինչ-որ խորհրդավոր տեղեկատվություն տրամադրելու մասին, որը, նրա գնահատմամբ, վկայում է պետությանը սպառնացող անվտանգության խնդիրների, արցախյան բանակցային փուլին սպառնացող անվտանգության խնդիրների մասին։ Այստեղ շատ կարևոր հանգամանք կա. եթե նա զբաղված չէ մանիպուլյացիաներով, ապա պետք է շատ հստակ ու առարկայորեն հայտարարի այդ վտանգների մասին, նա շատ հստակ պետք է տեղեկացնի՝ այդ ինչ վտանգների է ինքը տիրապետում, ինչու է այդպես կարծում, որոնք են այդ վտանգները։ Եթե հստակությամբ այդ մասին չի խոսում, ապա մնացածը կա՛մ դատարկության, կա՛մ ավելի հետին նպատակների մանիպուլյացիա է։ Ես կարծում եմ, որ Արթուր Վանեցյանը պետք է այս հանգամանքի նկատմամբ անձնական լուրջ պատասխանատվություն ստանձնի ու զերծ մնա այդ դաշտում հայտնվելուց։ Նա կարող է Նիկոլ Փաշինյանի հետ իր խնդիրներն ունենալ ու փորձել պարզել այդ հարաբերությունները, բայց որևէ մեկն իրավունք չունի այդ ամենը տեղափոխելու պետության համար սպառնալիք ստեղծելու դաշտ»։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք Վանեցյանի պարագայում կարո՞ղ է լինել նաև արտաքին քաղաքական հետաքրքրվածություն, և հիշեցրինք ոչ վաղ անցյալում մամուլի հրապարակումները մոսկովյան որոշակի շրջանակների հետ նրա կապի մասին. «Այն, որ Հայաստանով և առհասարակ մեր տարածաշրջանով հետաքրքրված առանցքային ուժային կենտրոնները կարող են հետաքրքրություն ունենալ մեր քաղաքական դասավորության հետ՝ բնական է։ Եվ եթե այդ հետաքրքրությունը բավարարվում է Հայաստանի օրենսդրության շրջանակներում, ապա այստեղ որևէ բան չենք կարող ասել, ամեն ինչ շատ նորմալ է, և բոլոր քաղաքական ուժերը ունեն նաև արտաքին, գործընկերային կապեր։ Եթե կան ստվերային կապեր, ապա իրավապահ համակարգը պետք է դրանով զբաղվի։ Դարձյալ եթե մենք խոսում ենք քաղաքական ու իրավական շրջանակներում արտաքին կապերի ու դիրքավորումների մասին, ապա այստեղ էլ շատ բան կախված է նրանից, թե, օրինակ, քաղաքականություն մտնելու պարագայում Վանեցյանը ինչպես կդիրքավորվի արտաքին հարցերի վերաբերյալ։ Մենք եզրակացություն կարող ենք անել սրանից, որովհետև մոսկովյան կապի վերաբերյալ միայն մի լուսանկար է եղել։ Բոլոր քաղաքական գործիչներին էլ կարելի է ամենատարբեր մայրաքաղաքներում լուսանկարել, բայց այստեղից միարժեք հետևություններ անելն այնքան էլ ճիշտ չէ»։

Բադալյանը եզրափակեց. «Ամեն ինչ կախված է նրանից, թե երբ կլինի որոշում, քաղաքականություն մտնելու հայտարարություն, և թե ինչ բովանդակությամբ է Արթուր Վանեցյանը մտնելու քաղաքականություն։ Ըստ այդմ՝ մենք կարող ենք գնահատել նրա արտաքին դիրքավորումը և արտաքին գործոնների սուբյեկտների դիրքավորումը նրա հանդեպ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում