Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Սերժ Սարգսյանը լսեց Միքայել Մինասյանի կոչը. Մինասյանը արագ միջամտեց

Նոյեմբերի 20-21-ը բավականին հատկանշական ժամանակահատված ստացվեց հայաստանյան ներքաղաքական կյանքում: Օրվա անցման մի քանի ժամերի ընթացքում հնչեցին երեք հատկանշական ելույթ, փաստացի երեքն էլ՝ Եվրոպայից: Իտալիայում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ելույթ ունեցավ Վենետիկի Սուրբ Ղազարում, Խորվաթիայում էր ու ԵԺԿ համագումարում ելույթ ունեցավ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ու ֆեյսբուքյան գրառում-ելույթ ունեցավ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Երեք ելույթներն իհարկե միմյանց հետ չունեն որևէ ուղիղ կապ, սակայն ունեն էներգետիկ թերևս հետաքրքիր շրջանակ, ներքին քաղաքական յուրօրինակ եռանկյուն, որը բացահայտ և լուռ դիմադրության կոշտ երկրաչափությամբ կարող է դուրս թողնել շատ դերակատարների:

Օրերս Միքայել Մինասյանը արել էր կոչ՝ չնստել ձեռքերը ծալած ու աշխուժանալ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խնդիրը լուծելու հարցում, ստեղծել նոր միավորներ կամ միանալ ստեղծվողներին, օրինակ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին կամ Վազգեն Մանուկյանի «Վերնատանը»: Մինասյանի կոչին փաստորեն առաջիններից մեկն արձագանքեց Սերժ Սարգսյանը, որը ԵԺԿ համագումարում ներկայացրեց փաստորեն աշխուժության հայտ: Բայց ամբողջ հարցն այն է, որ ինչքան աշխույժ է Սերժ Սարգսյանը, այնքան նա ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում է Նիկոլ Փաշինյանի հեռանալու հարցը:

Աշխուժանալու Մինասյանի կոչին արձագանքել էր, օրինակ, նաև Միլանի ուռուցքաբանության կենտրոնի աշխատակից ներկայացած մի հայուհի, որը Միլանի հայկական եկեղեցում Փաշինյանի և համայնքի հանդիպմանը նրան մեղադրեց երկիրը կործանելու համար և կոչ արեց հրաժարական տալ: Սերժ Սարգսյանի աշխուժությունն այդ ֆոնին կարծես թե թողնում էր ավելի շուտ կոնտրաշխուժության տպավորություն:

Իրավիճակը շատ արագ զգաց Միքայել Մինասյանը, որը առերևույթ արձագանքելով հրաժարականի կոչի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանին՝ այդուհանդերձ, ավելի շատ արձագանքում էր թերևս Սերժ Սարգսյանի ԵԺԿ ելույթին՝ դրանում տեսնելով ընդդիմության կարգավիճակում նախկին իշխող համակարգի վարքագիծը թելադրող պատրիարքության հայտ: Մի բան, որին ակնառու հավակնություն ներկայացնում է ինքը՝ Միքայել Մինասյանը:

Այդպիսի ևս երկու հայտատու՝ Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Մանուկյանը, չեն դիտվում լուրջ կամ անհաղթահարելի մրցակից՝ այն պարզ պատճառով, որ նրանց ոչ ոք չի մեղադրում «իշխանությունը պոպուլիստներին հանձնելու» համար, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանին, ինչի մասին նա որոշել էր բարձրաձայնել անգամ ԵԺԿ ամբիոնից:

Մեղադրանքի փորձեց հավակնել, ի դեպ, նաև Ռոբերտ Քոչարյանը՝ դեռևս նախորդ տարի ամռանը տված հարցազրույցներից մեկում ասելով, թե մի՞թե դրա համար էր հեղափոխությունը, և ըստ երևույթին ակնարկելով դրանում իր դերի մասին: Բայց նրան ըստ երևույթին ոչ ոք չհավատաց:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում