Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանի ընդդիմության հայտը

Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում իր ելույթով Սերժ Սարգսյանը գործնականում ներկայացրել է հայաստանյան ներքին կյանքում աշխուժացման հայտ, որը խոշոր հաշվով տեղավորվում է ոչ թե իշխանության, այլ ընդդիմության համար պայքարի շրջանակում:

Հայաստանում չկա իշխանության համար պայքար, քանի որ այդ պայքարը պահանջում է շատ պարզ իրողություն, կամ իրողություններ: Իշխանության համար պայքարը ենթադրում է պայքար առնվազն երկու էական լեգիտիմություն ունեցող սուբյեկտների միջև: Հայաստանում ներկայումս էական լեգիտիմություն ունի մեկ սուբյեկտ: Հետևաբար, իշխանության համար պայքարի կամ մրցակցության այդ տարբերակը Հայաստանում դեռևս խիստ հիպոթետիկ է:

Իշխանության համար պայքարի մյուս տարբերակը, թերևս, այսպես ասած, ուժային պայքարն է, կամ «մարտ առանց կանոնների» տարբերակը, սակայն դրա համար էլ անհրաժեշտ է, որ չլինի լեգիտիմ որևէ սուբյեկտ և առավել ևս իշխանության լեգիտիմ կրող: Մինչդեռ, Հայաստանում կա իշխանության լեգիտիմ կրող, այն էլ հեղափոխության արդյունքում ձևավորված, հետևաբար, այդ կրողի դեմ «մարտ առանց կանոնների» տարբերակը ավելի մեծ ռիսկեր է պարունակում դրան դիմողների համար: Այդպիսով, ինչպես առիթ ենք ունեցել արձանագրելու, Հայաստանում ներկայումս ներքաղաքական կյանքում պայքար է ընդդիմության համար:

Սերժ Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության ամբիոնից ներկայացնում է այդ պայքարի մեջ աշխույժ ներգրավվածության հարց: Իհարկե ասել, թե նա դա անում է այսպես ասած՝ ընդդիմություն դառնալու ակնկալիքով, կլինի միամիտ, նույնիսկ ծիծաղելի: Սակայն ընդդիմության համար պայքար ասվածը Հայաստանում թերևս չպետք է պատկերացնել անվանական հարթության վրա՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, կամ այլ անուններ: Իհարկե, կա անվանական հարթությունը, սակայն հարկ է ուշադրության արժանացնել այստեղ խնդրի, այսպես ասած, ինտրիգա-խարդավանքային կողմից կամ հարթությունից զատ քաղաքականը, նույնիսկ աշխարհաքաղաքականը: Ի վերջո, Հայաստանում ներքին անվանական տրամաբանության մեջ ինչպիսի գործընթաց էլ ծավալվի, ակնառու է, որ քաղաքական նոր դասավորության, նոր բաժանումների, սահմանագծումների առումով առանցքային հարց է, թե ինչ բովանդակային տարանջատումներով պետք է կազմավորվի քաղաքական դաշտը, ինչը պետք է բաժանի իշխանությանն ու ընդդիմությանը, ինչը պետք է բաժանի ընդդիմություններին, որովհետև, հավանաբար, Հայաստանը բավականին հեռու է այսպես ասած՝ երկբևեռ քաղաքական համակարգից կամ երկկուսակցական համակարգից:

Այստեղ է ահա, որ ի հայտ է գալիս նաև մի կարևոր հարց՝ արտաքին հարցադրումների և կողմնորոշումների խնդիրը հայաստանյան ներքաղաքական, իսկ գուցե ներընդդիմադիր դաշտում, ելնելով թերևս մի օբյեկտիվ իրողությունից: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը չի կարող լինել արևմտամետ կամ ռուսամետ, անկախությանը հաջորդած մոտ երեք տասնամյակները իրենց աշխարհաքաղաքական աշխուժության տարբեր փուլերով շատ հստակ դրսևորեցին դա: Երկու դեպքում էլ Հայաստանին ու ռեգիոնին սպառնում է աղետ: Ըստ այդմ, ուժային ազդեցիկ կենտրոնների համար էլ պարզ էր, որ Հայաստանում բալանսի լրջագույն խախտումը այս կամ այն ուղղությամբ հղի է համընդհանուր ռեգիոնալ աղետի իրական վտանգով: Մյուս կողմից, սակայն, ուժային ազդեցիկ կենտրոնները, որոնք ավանդաբար աշխույժ են եղել մասնավորապես Կովկասի և Հայաստանի ուղղությամբ, անկասկած փորձելու են իրենց հայաստանյան գործընկերներն ընտրելիս առաջնորդվել հնարավորին ազդեցիկ քաղաքական շրջանակներ ներառելով, առավել ևս, որ իշխանության հարցում նրանք կարծես թե եկել են չբարձրաձայնված համաձայնության, որ այստեղ ընդհանուր բալանսավորվածությունը չունի այլընտրանք:

Ահա այդ տեսանկյունից, Հայաստանում ձևավորվող ներքաղաքական նոր ստատուս-քվոյի, նոր քաղաքական համակարգի, այսպես ասած, սևագրության կամ գծագրման գործընթացում էական հարցերից մեկը դառնում է այսպես ասած՝ ընդդիմադիր տիրույթում աշխարհաքաղաքական իրողությունների արտացոլվածության հանգամանքը: Սերժ Սարգսյանն այդ իմաստով ակնառու հայտ է ներկայացրել Արևմուտք, Ռոբերտ Քոչարյանի և նրա շուրջ մոբիլիզացվող թևի ակնառու ռուսական հայտի ֆոնին: Միաժամանակ, այլ ուժերից որոշակի նկատելիություն ունի նաև ԲՀԿ ռուսական հայտը: Այլ հայտատուներ առայժմ կարծես թե չկան, համենայնդեպս, որոշակի տեսանելի կողմնորոշվածության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում