Թուլուզի երկաթգծի ոստիկանությունը տուգանել է ուղևորին՝ կնոջը ողորմություն տալու համար: Այս մասին հաղորդում է France 3 Occitanie ռադիոկայանը:
Ինչպես պարզվել է, տուգանքը 100 եվրո է կազմել:
Նշվում է, որ երիտասարդը տոմսի վաճառքի ավտոմատից վերցրել է 70 սանտիմ մանրադրամը և տվել է այն կարիքավոր երեխամորը:
Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում օրենքով արգելված է մուրացկաններին ողորմություն տալը:
Ուղևորը մտադիր է հասնել վճռի վերանայման և հայտարարել է, որ փողն ինքնակամ է տվել, իսկ կինն իրենից ոչինչ չի խնդրել:
Իր հերթին, Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերությունը սատարել է նրան և նախատեսում է չեղարկել այդ տուգանքը: