Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Ինչու են բարձրանում տաքսի ծառայության սակագները. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին GG առցանց ծառայությունը առավոտյան և երեկոյան պիկ ժամերին գրեթե կրկնակի բարձրացրել է սակագները։ Նախկինում նման պրակտիկա կիրառում էին նաև առցանց տաքսի այլ ծառայությունները։

GG-ն ծառայության բջջային հավելվածից օգտվող հաճախորդներին սակագնային փոփոխության մասին ծանուցել է նամակի միջոցով. «Պատվերների նվազագույն արժեքները կարող են փոփոխվել քաղաքի ծանրաբեռնվածությունից ելնելով, ինչը հնարավորություն կտա համալրելու համակարգը նոր գործընկերներով և զերծ մնալու նախկին ուշացումներից»։ Այսինքն՝ հաճախորդների գրպանի հաշվին փորձում են նոր վարորդների ներգրավել համակարգ։

Իսկ պիկ ժամերը տևում են բավական երկար‚ մասնավորապես‚ երեկոյան պիկ ժամ կոչվածը սկսվում է մոտավորապես 16.30-ից և ձգվում մինչև ասենք ժամը 20.30-ը։ Այս նորամուծությունից վարորդները գոհ են‚ նշում են‚ որ խցանումների պատճառով երկար ժամանակ են ծախսում մեկ պատվեր իրականացնելու համար‚ իսկ սակագնի բարձրացումը փոխհատուցում է ժամանակի կորուստը։

Բնականաբար‚ այս փոփոխությունից դժգոհ են տաքսի ծառայությունից օգտվողները։ Եթե վարորդի ժամանակի հավելածախսը փոխհատուցվում է բարձր սակագնով‚ ապա քաղաքացիների մոտ տրամագծորեն հակառակն է. խցանումների մեջ մնալու համար վերջիններս ստիպված են վճարել ավելի շատ։

Այս փոփոխությունից հետո շատ քաղաքացիներ հարցնում են՝ արդյոք առցանց տաքսի ծառայություններն իրավասու՞ են սեփական քմահաճույքով բարձրացնել-իջեցնելու տաքսի ծառայության սակագները՝ երբ և ինչքան ուզեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում