Wednesday, 24 04 2024
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց

Փաշինյանը շահեկան վիճակում է, եթե նրան ընդդիմություն են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Այսօր քաղաքական օրակարգի պահանջ է դարձել ընդդիմադիր լուրջ բևեռի ստեղծումը։ Քանի դեռ իշխանությանը հակընդդեմ ուժ չի ձևավորվել, որը հակակշիռ կդառնա, կարող ենք մոռանալ երկրի զարգացման մասին։ Այսօր Նիկոլ Փաշինյանը սխալները սխալների հետևից է անում։

Արդյունավետ կառավարում չկա նաև այն պատճառով, որ Փաշինյանը թիկունքում չունի ընդդիմադիր հզոր ուժ, որը նրան միշտ զգոն է պահելու։ Նա, այսպես ասած, «արխային» է, քանի որ գիտի, որ հասարակությունն իրեն այլընտրանք չի տեսնում, չկա որևէ ուժ, որով կցանկանան իրեն փոխարինել։

Ավելին, եթե նրա ընդդիմախոսներն էլ նախկին իշխանություններն են ու նրանց հետ կապակցված անձինք, Նիկոլ Փաշինյանը էլ ավելի հանգիստ կարող է լինել, քանի որ ժողովուրդը նախկին նախագահների դեմքով քաղաքական ուժերին դեռ չի ընդունում։

Այսինքն, Փաշինյանը շահեկան վիճակում է, եթե նրան ընդդիմություն են Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կամ նրանց հետ նույնացվող անձինք։

Անկախ վերջիներիս ինտելեկտուալ մակարդակից, պատրաստվածությունից ու զարգացածությունից այս պահին նման ընդդիմությունը հասարակությանը մերժելի է։

Այս իրավիճակում կամ պետք է թարմ ուժեր ստեղծվեն ու ասպարեզ գան (զերծ նախկինների «պիտակից»), կամ Փաշինյանի հանդեպ վստահությունը հասնի զրոյական մակարդակի, երբ ցանկացած ուժ՝ նախկին կամ ներկա, հեշտությամբ կտապալի նրան։

Անշուշտ, բավական հարաբերական է «թարմ ուժ» ասածը, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորի հետ կապեր ունեն և ինչ-որ ժամանակ համագործակցել են։ Այս իրավիճակում պեղել ու գտնել «մաքրամաքուր» քաղաքական դեմքեր, որոնք ոչ մի առումով խոցելի չեն, գրեթե անհնար է։ Առնվազն պետք է ունենալ այսօրվա իշխանության կադրերից, որոնք ոչ ճանապարհ են անցել, ոչ կառավարել գիտեն, ոչ հասկանում են, թե ինչ կարգավիճակ են զբաղեցնում, ոչ էլ երկրին ու պետությանն են պիտանի։

Այսինքն, նրանց քաղաքական գործիչ համարելը մեծ սխալ կլինի։ Բավական բարդ գործ է հայաստանյան այսօրվա իրականությունում գտնել իսկական քաղաքական դեմքերի, որոնց շուրջ կարելի է ձևավորել հանրության վստահությունը վայելող ընդդիմադիր բևեռ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում