Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ Անկարան մտադիր է օգտագործել Ռուսաստանից գնած Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերը: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքերով՝ այս համակարգերը «գործելու են»:
Աքարն ասել է, որ հիմա «Թուրքիայի ԶՈՒ կազմից ընտրված անձնակազմը Ս-400-ի շահագործման դասընթաց է անցնում», ինչից հետո տեղի կունենան Ս-400-ի կիրառման ծրագրված միջոցառումները:
Դրանից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող հրաժարվել Ս-400-ից: