Սերբիան հավատարիմ կմնա ռազմական չեզոքության քաղաքականությանը և չի մտնի ոչ ՆԱՏՕ, ոչ ՀԱՊԿ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
«Մենք Ռուսաստանի նկատմամբ մեր քաղաքականությունը չենք փոխելու: Մենք կպահպանենք եղբայրական հարաբերությունները, մենք չենք փոխի քաղաքականությունը, չենք մտնի ոչ ՆԱՏՕ, ոչ՝ ՀԱՊԿ: Տեղի ունեցածը ամրապնդել է մեզ ռազմական չեզոքության և անկախության դիրքերում»,- հայտարարել է նա:
Սերբական «Բլից» պարբերականը նյութ էր հրապարակել «Ռուսական լրտեսները հավաքագրում են սերբ սպաներին» վերնագրով: Հոդվածում ասվում էր, որ ռուսական ներկայացուցիչն իբր հավաքագրել է բարձրաստիճան սերբ սպայի, որի անունը չի հաղորդվում: