Ավստրալացի YouTube-բլոգեր Ջոշ Հոքինսը հայտնի է դարձել տեսանյութերի միջոցով, որոնցում նա կրկնօրինակում է այս տարվա հոկտեմբերին ծնված իր դստեր՝ Բիլիի, դեմքի տարբեր արտահայտությունները: Նա նույնիսկ դստեր հագուստի նման հագուստ է կրում: «Կաթից հարբած իմ դստեր դեմքի արտահայտությունների կրկնօրինակումը դարձել է իմ նոր մշտական աշխատանքը» անվանումով տեսանյութն այնքան զվարճալի է ստացվել, որ արագորեն տարածվել է սոցցանցերում՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ և բազմաթիվ արձագանքներ:
Շատ ծնողներ նշել են, թե որքան արտահայտիչ է աղջկա դեմքի միմիկան, և թե ինչպես է հայրը ճշգրտորեն կրկնում դրանք: «Նրան դա շատ դուր կգա, երբ մեծանա: Ցույց տվեք դա նրա հարսանիքի կամ քոլեջն ավարտելու օրը»,- գրել է մեկնաբաններից մեկը: