Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիթը երեք գործով մեղադրանք է առաջադրել վարչապետ Բենիամին Նեթանյահուին, հաղորդել է Իսրայելի պետական «Կան» ռադիոկայանը:
Նշվում է, որ վարչապետը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու, այդ թվում և կաշառակերության մեջ:
Նեթանյահուն հայտարարել է, որ չնայած մեղադրանքներին, չի պատրաստվում հրաժարական տալ: Նա նաև հավելել է, որ դարձել է ձախակողմյան հակառակորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների դավադրության զոհը: