Սովորաբար հեղափոխությունները բերում են տնտեսության վայրիվերումների, հատկապես ֆինանսական շուկայում: Հայաստանին ինչպե՞ս հաջողվեց խուսափել այդպիսի վայրիվերումներից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նշեց, որ երբ որ որոշակի քաղաքական տեղաշարժեր են տեղի ունենում, տնտեսվարողները և հանրությունը որոշակի ռիսկեր են տեսնում. «Մեզ մոտ թիմային աշխատանքի արդյունք էր այն, որ այդ դժվարին օրերը հպանցիկ անցանք: Ֆինանսների նախարարության իմ գործընկերների հետ մինչև գիշերվա ժամը 2-3-ը բանակցում էինք առաջնորդող մենեջերների կամ միջազգային ֆինանսական կառույցների վերլուծաբանների հետ, որպեսզի նրանց վստահեցնեինք, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է և տնտեսական ու հատկապես ֆինանսական ցնցումներ չկան… Մեզ հաջողվեց ձերբազատվել տնտեսական որևէ վտանգավոր երևույթից»:
Անդադառնալով 2020թ. պետական բյուջեի օրինագծին՝ Վարդան Արամյանն ընդգծեց, որ այն պարտքը նվազեցնող և կապիտալ ծախսերին էական շեշտադրում անող բյուջեի նախագիծ է: Նրա խոսքով՝ տնտեսական աճի առումով այս բյուջեն մեր տնտեսական իրավիճակին ադեկվատ է:
«…Կառավարությունը մտահոգվելու տեղ ունի, պետք է խորքային կատարի տնային աշխատանքը»,- ընդգծեց Վարդան Արամյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: