Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Արայիկ Հարությունյանը ՇՄԿ նախարարական խորհրդակցությանը ներկայացրել է ՀՀ գիտատեխնիկական ոլորտը

Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության և գիտության նախարար Միխայիլ Կոտյուկովի հրավերով նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը, որտեղ նա հանդես է եկել ելույթով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, իր խոսքում նախարար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես նշել է. «Ժամանակակից գլոբալ աշխարհում առկա միտումներն այնպիսին են, որ գիտական միտքը և առաջատար տեխնոլոգիաները որոշում են գրեթե բոլոր պետությունների տնտեսական և սոցիալական զարգացման մակարդակը: Աշխարհի առաջատար երկրները վաղուց են իրենց ջանքերը կենտրոնացնում՝ ընդհանուր նպատակների հասնելու համար, քանի որ առաջընթացն ուղեկցվում է ոչ միայն քաղաքական, տնտեսական և իրավական, այլ նաև գիտական և տեխնոլոգիական կապերի ընդլայնմամբ և զարգացմամբ:

Այս հանդիպմանը մենք կքննարկենք ոչ միայն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գիտատեխնիկական գործընկերության զարգացման հեռանկարները, այլ նաև կխթանենք նոր համատեղ գիտական հետազոտությունների իրականացումը:

Հայաստանում գիտատեխնիկական և նորարարական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային գիտական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը: Մենք միջազգային համագործակցության մեծ փորձ ենք կուտակել՝ հիմնարար և կիրառական հետազոտությունների բնագավառում համատեղ նախագծերի իրականացնելու համար: Միջպետական, միջգերատեսչական և ինստիտուցիոնալ կապերի շնորհիվ մեր երկիրը երկկողմանի գիտատեխնիկական համագործակցություն է ծավալում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան: Գործընկերային հետազոտական դրամաշնորհները ֆինանսավորվում են մրցակցային հիմունքներով, ստեղծվում են համատեղ լաբորատորիաներ և այլն:

Բավականին հաջող է ընթանում մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ. 2013 թվականից ի վեր Ռուսաստանի Հումանիտար գիտական և Հիմնական հետազոտությունների հիմնադրամների հետ իրականացվել են տարբեր բնագավառների ավելի քան 100 համատեղ նախագծեր: Բացի այդ, ՌԴ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու հիմնադրամի հետ համաձայնագրի շրջանակում մրցակցային հիմունքներով իրականացվել է 10 համատեղ նախագիծ՝ ուղղված հատուկ կիրառական արդյունքների:

2011 թվականից ի վեր զարգանում է նաև հայ-բելառուսական գիտատեխնիկական համագործակցությունը՝ հիմնվելով համապատասխան միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի և պայմանագրերի վրա. մի շարք ոլորտներում արդեն հաջողությամբ իրականացվել է ավելի քան 60 համատեղ նախագիծ:

Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: 2012 թ.-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտության և տեխնոլոգիայի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, իսկ 2019-ին համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ երկրաշարժի ուսումնասիրության բնագավառում, որի հիման վրա ստեղծվում է համատեղ լաբորատորիա:

Հայաստանը հանդիսանում է «Մետաքսի ճանապարհ» բարձր տեխնոլոգիական գոտու ասոցիացիայի հիմնադիր երկրներից մեկը, որի նպատակը մասնակից երկրների կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև փոխշահավետ գիտական և տեխնոլոգիական կապերի ամրապնդումն է, համատեղ նախագծերի իրականացումը: Ասոցիացիան ստեղծվել է 2016 թվականին՝ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների ներկայացուցիչների կողմից:

Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է մի շարք խոշոր միջպետական գիտական համագործակցությունների, ինչպիսիք են, օրինակ, CERN /Conseil Européen pour la Recherche Nucléaire, Ժնև, Շվեյցարիա/ Միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտը /Դուբնա, Ռուսաստան/, իսկ 2016 թվականից հանդիսանում է Եվրոպական միության ութերորդ շրջանակային ծրագրի ասոցացված անդամ` «Հորիզոն 2020» գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման համար:

Հայաստանը նաև ստորագրել է «Գիտական հետազոտությունների խթանման Եվրասիական ասոցիացիայի ստեղծման» հուշագիր, որին մասնակցում են Եվրասիական տարածաշրջանի մի շարք պետություններ՝ ներառյալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներն ու դիտորդ պետությունները:

Մենք Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ պատրաստ ենք զարգացնել գիտական և տեխնիկական համագործակցությունը հետազոտական տարբեր բնագավառներում, այդ թվում` առաջարկված գերակա ոլորտներում, մասնավորապես, բնապահպանական տեխնոլոգիաներ, էներգաարդյունավետություն և էներգախնայողություն, նորարարական տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և բիոինժեներիա, նանոտեխնոլոգիաներ և այլն: Առաջարկում ենք թվարկվածներին ավելացնել մեր տեսանկյունից երկու կարևորագույն ոլորտ՝ արհեստական բանականություն և ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում