Անհայտ անձինք փորձել են ԱՄՆ-ի Սպիտակ տուն ներխուժել ավտոմեքենայով: Այս մասին Twitter- ում հաղորդել է ԱՄՆ գաղտնի ծառայությունը:
Նշվում է, որ մեքենան փորձել է քշել մեկ այլ մեքենայի հետևից, որին թույլատրվել է մուտք գործել տարածք:
Նշվում է, որ թույլտվություն չունեցող ավտոմեքենան կանգնեցվել է: Հետաքննվում են արտակարգ իրավիճակի պատճառները: