Friday, 29 03 2024
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի ելույթը վերջին ճիչն էր. նա փորձեց ԵԺԿ-ի սլաքներն ուղղել դեպի Հայաստան

Վերլուծաբանների, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարում: Նախ ուշագրավն այն է, որ Սարգսյանն իր հրաժարականից մեկուկես տարի անց հայտնվում է եվրոպական ամբիոնում և բաց չի թողնում այդ պահը: Դա արդեն խոսուն հանգամանք է և վկայում է այն մասին, որ Ս. Սարգսյանն ունեցել է և տեսել է դրա անհրաժեշտությունը:

Ինչու է Սերժ Սարգսյանն իր հրաժարականից մեկուկես տարի անց փորձել օգտագործել եվրոպական ամբիոնի հնարավորությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Գոռ Մադոյանը, քաղաքագետներ Ռուբեն Մեհրաբյանը և Արմեն Հովհաննիսյանը:

Նախկին նախագահը հայտարարել էր, որ եկել է քաղաքացու հետ խոսելու պահը, բայց նա նախընտրեց եվրոպական ամբիոնը: Արմեն Հովհաննիսյանը, անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց. «Շատ դժվար է պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը կարող է խոսել քաղաքացու հետ՝ հաշվի առնելով քաղաքացու հետ նրա հարաբերությունների պատմությունը, քաղաքացու հանդեպ նրա վերաբերմունքը և քաղաքականության և պետականության մասին նրա պատկերացումները: Ս. Սարգսյանի իշխանության 10 տարիները հիմնված էին այն բացարձակ համոզմունքի վրա, որ բնակչության մեծ մասը ոչ իրազեկ մարդիկ են, որոնք իրենց ոչ սրտացավությամբ ի վիճակի չեն ներազդելու քաղաքական գործընթացների վրա և մասնակցել կառավարմանը, և իրենց պարտքն էր այդ մարդկանց հեռու պահել իշխանությունից, որոշումների ընդունումից, նույնիսկ ընտրական գործընթացից: Դժվար է պատկերացնել այդ աստիճան ոչ դեմոկրատ մարդու երկխոսությունը հասարակության հետ: Իրենք սովոր են վերնախավային պայմանավորվածությունների, ինտրիգների և իրենց խոսքը հղել դրսին»:

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ Ս. Սարգսյանը ՀՀ քաղաքացուն ասելիք չունի, և քաղաքացին էլ նրա հետ խոսելիք չունի, և Ս. Սարգսյանն ընտրում է ամբիոններ, որտեղ կարող է մտքեր հնչեցնել՝ առանց անմիջականորեն շփվելու ՀՀ քաղաքացիների հետ:

Գոռ Մադոյանի դիտարկմամբ՝ Ս. Սարգսյանը երբեք չի ներկայացել որպես  հանրային քաղաքական գործիչ, միշտ կուլիսային դերակատար է եղել: «Դա իր համար միշտ շատ ավելի կոմֆորտ զոնա է եղել: ՀԺԿ ամբիոնից հնչեցրած նրա հայտարարություններն ուղղված էին հայաստանյան ազդեցիկ խմբերին, բայց դրսի ամբիոնից… Հետաքրքիրն այն էր, որ, ըստ էության, Ս. Սարգսյանը դիրքավորվում էր որպես հեղափոխության շարունակության, հեղափոխության արժեքների պահպանման ջատագովներից մեկը»,- նշեց վերլուծաբանը:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի ճառը՝ եվրոպական լսարանի առաջ, ուղղված էր նրան, որ նա փորձի իրեն որոշակի դերակատարում վերապահել այս փոփոխությունների ֆոնին. «Դա է ամենաշատը սարսափեցնում այսօր»:

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ Ս. Սարգսյանի ելույթը կարծես վերջին ճիչն էր. «Նա առաջին անգամ չէ, որ այս մեկուկես տարվա ընթացքում փորձում է ԵԺԿ-ի սլաքներն ուղղել դեպի Հայաստան…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում