Sunday, 24 01 2021
Sunday, 24 01 2021
Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի ՄԻԵԴ վճիռը կարող է նախադեպային լինել Հայաստանի համար՝ և՛ դրական, և՛ բացասական առումով
13:09
Չինաստանը COVID–19-ի պատճառով դադարեցրել է ձկնատեսակի ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից
Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան հետաքրքրված թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերով. NoonPost (Եգիպտոս)
Վայք-Մարտիրոս ճանապարհին մեքենան բախվել է ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին․ 5-ամյա երեխան տեղում մահացել է
12:30
Բայդենը մտադիր է փոխել Թրամփի՝ ներգաղթի քաղաքականությունը
12:15
Բժիշկը բացատրեց, թե ինչպես է կորոնավիրուսը ազդում մաշկի վրա
12:00
«Հարի Փոթեր» ֆիլմում Ռոնին մարմնավորած դերասանը հայտարարեց կինոյից հեռանալու մասին
50 658 փախստական է վերադարձել Արցախ
11:30
ԱՄՆ ռազմական հետախուզությունը մարդկանց հետևելու համար տվյալներ է գնում առանց դատարանի թույլտվության. NYT
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվման 127 դեպք. 9 մարդ մահացել է
11:00
Գիտնականները տեղեկացել են Եվրոպայում օդի աղտոտման պատճառով բազմաթիվ մահերի մասին
Բողոքի ակցիաներ Ռուսաստանում՝ հաջակցություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի
10:37
1281
Հայաստանի ձեռքերը ոչ ոք չի կապել Իրանի հետ ավելի ակտիվ համագործակցելու համար
10:22
«Հարի Փոթեր» ֆիլմում Ռոնին մարմնավորած դերասանը հայտարարեց կինոյից հեռանալու մասին
Վեթինգ չանցածները ինչպես կարող են վեթինգ իրականացնել, և արդյո՞ք վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու իրավունք կա
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ղազախական նավթամթերքի ներկրումը Հայաստան միայն դրական ազդեցություն կունենա շուկայի, գների վրա. Թույլ կտա՞ արդյոք «Ռոսնեֆտը»
Իրան-Հայաստան առևտրի պալատի կազմակերպած գործարար համաժողովին է մասնակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարը
09:30
Գիտնականները Էսկոբարի «կոկաինային» գետաձիերին համարում են Կոլումբիայի համար սպառնալիք
9 մարզի 101 դպրոցում ուսուցիչների բացակայության պատճառով 18 առարկա չի դասավանդվում. ԿԳՄՍ փոխնախարար
Ադրբեջանական գազը փոխում է Հրվ․ Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզը
00:00
Թրյուդոն և Բայդենը պայմանավորվել են հանդիպել փետրվարին
23:45
Չինաստանի առափնյա պահակախմբին թույլատրվել է կրակել օտարերկրյա նավերի վրա
40 հազար մարդ է մասնակցել Մոսկվայում ի աջակցություն Նավալնիի բողոքի ցույցին. Reuters
Ռուսաստանի մարզերում լայնամասշտաբ ցույցեր են՝ ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնիի
Յուլյա Նավալնայան ազատ է արձակվել
22:45
Պիցցերիայի հաճախորդը առաքողին թեյավճարի փոխարեն նոր ավտոմեքենա է նվիրել
Վարչապետի կինն ու ԱԺ փոխխոսնակն այցելել են հետմահու պարգևատրված ոստիկանի ընտանիքին
22:30
Դոնալդ Թրամփի շտաբը գումար է վճարել Կապիտոլիումի առջև բողոքի ակցիայի կազմակերպիչներին. Bloomberg

Զգուշավոր քաղաքականություն. ԲՀԿ-ն չի ուզում թիրախավորվել և չի շտապում «Վերնատուն»

ԲՀԿ-ն չի միանա արտախորհրդարանական ուժերի ձևաչափին, քանի որ ունի սեփական օրակարգը՝ հայտարարել է խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Լրագրողները հետաքրքրվել են Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատանը» միանալու հնարավորության մասին: ԲՀԿ-ն եղել է հրավիրվածների շարքում, սակայն չի մասնակցել «Վերնատան» առաջին հավաքին:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ԲՀԿ-ն առհասարակ որևէ ֆորմատի հետ չի ուզում իրեն  նույնացնել կամ դիրքավորվել այլ դաշտում: «ԲՀԿ-ն  համարում է, որ ինքնաբավ կառույց է՝ թե՛ մարդկային ռեսուրսի և թե՛ ֆինանսական առումով, նաև խորհրդարանում հարթակ ունի, փաստացի երկրորդ խորհրդարանական ուժն է։ Ես կարծում եմ՝ ԲՀԿ-ն առայժմ ոչ մի  տեղ չի շտապում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է «Վերնատան» հետ ԲՀԿ-ի համագործակցության հնարավորությանը, ապա ըստ Հակոբյանի՝ այդ ակումբի  գլխավոր նպատակներից մեկը հարթակ ձևավորելն է, որպեսզի այդ հարթակի շուրջ ինչ-որ կոնսոլիդացիա լինի՝  և՛ կայացած, և՛ չկայացած, և՛ նորաստեղծ ուժերի,  և՛ անհատների միջև. «ԲՀԿ-ն իր այս  գնահատականով ցույց է տալիս, որ  նման հարթակների անհրաժեշտություն չունի, քանի որ ինստիտուցիոնալ ձևավորված կառույց է, ունի և՛ խոսելու,  և՛ հեռարձակման հարթակ, այսինքն՝ սեփական հեռուստաընկերություն։ Ուստի առայժմ նման կոնսոլիդացնող հարթակի անհրաժեշտություն չունի։ Լինելով բավականին երկար ժամանակ քաղաքական դաշտում՝ մեծ փորձ ունի ու հիմա  դեռևս փորձում է հասկանալ ու տեսնել, թե ինչ կստացվի «Վերնատնից», որոշակի զգուշավորություն է ցուցաբերում»։

Հակոբյանի դիտարկմամբ՝ ԲՀԿ-ն բավականին երկար տարիներ է՝ քաղաքական դաշտում է, և շատ բան է տեսել, ավելորդ անգամ չի ուզում թիրախավորվածի դերում լինել. ««Վերնատունը» մի միջոցառում արեց, միանգամից քննադատության մեծ ալիք բարձրացավ՝ ոչ միայն զուտ գաղափարի համար։ Ես անձամբ «Վերնատունն» առայժմ միայն հարթակ եմ համարում, կազմակերպչական բնույթի բան չկա, ընդամենը մի հարթակ է, որտեղ ինչ-որ ուժեր քննարկում էին իրենց իսկ նշած օրակարգով հարցեր, և դրա արդյունքում  թիրախավորվեց ոչ միայն գաղափարը, այլև առանձին մասնակիցները»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ քաղտեխնոլոգի, իրեն համարում է այսօրվա քաղաքական ոչ իշխանական դաշտում ամենակայացած ու ամենափորձված, ամենամեծ ռեսուրս ունեցող կառույցը. «Ժամանակ առ ժամանակ նույնիսկ տեսնում ենք, որ արտաքին քաղաքական կապերի պակաս չունի»։

ԲՀԿ-ին կարո՞ղ ենք համարել ընդդիմություն՝  մեր հարցին ի պատասխան Վիգեն Հակոբյանն ասաց. «Պարզ է, որ ԲՀԿ-ն իրեն  ընդդիմություն  է համարում՝ դա սահմանադրական նորմ է. եթե իշխանություն չես, ընդդիմություն ես։  Եվ պետք է նշել, որ  ի տարբերություն նախորդ ժամանակների՝ ԲՀԿ-ն իրեն հենց  ընդդիմություն էլ համարում է, այլևս չեն ասում՝ այլընտրանք ենք։ Գուցե և հենց այդպես է, բայց իրենք իրենց ոչ իշխանական ուժերի մեջ համարում են ամենակայացածը, համագործակցության  և այլ ուժերի հետ «կռվելու» տարիների փորձ ունեն։ Ուստի ԲՀԿ-ն գլուխը կորցրած չի շտապելու  ինչ-որ տեղ։ Իրեն եթե պետք է լինում՝ ինչ-որ հարցերի շուջ բավականին կոշտ ընդդիմադիր դիրք է ընդունում, ինչ-որ հարցերի շուրջ մեղմ դիրք է ընդունում ու համագործակցում գործող իշխանությունների հետ։ Կարող ենք արձանագրել, որ համեմատաբար ճկուն քաղաքականություն է  դրսևորում, առանձնապես շտապելու տեղ չունի»։

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում